Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Սերժ Սարգսյանը ոչ թե ինտրիգն է պահում, այլ ինքն էլ չգիտի՝ ով է լինելու վարչապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։

– Պարոն Իգիթյան, լրանում է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարին: Ուշագրավ մի դիտարկում՝ այս ամբողջ ընթացքում վարչապետը պաշտոնական որևէ այց չի կատարել եվրոպական և ոչ մի երկիր։ Սա ինչի՞ մասին է խոսում։

– Ուշադրություն չէի դարձրել այդ հանգամանքի վրա, որովհետև արտաքին քաղաքականությունը Կարեն Կարապետյանը չի ձևավորում։ Մենք պետք է նայենք Սերժ Սարգսյանի այցելություններին կամ նրա արած հայտարարություններին։ Ես տեսնում եմ, որ Կարեն Կարապետյանը զբաղված է կազմակերպչական հարցերով, հայտարարություններ է անում, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքար մղել, բայց հավանաբար նրան թույլ չեն տալիս, որ ինքը մտնի այն ոլորտները, որտեղ կոռումպացված օլիգարխներ կան։ Բացի այդ, հավանաբար կա անորոշություն, թե ինչ է լինելու 2018-ին, մի փոքր զսպում է իր նախաձեռնությունները, և դժվար է գնահատել նրա աշխատանքը՝ հաշվի առնելով իմ թվարկած հանգամանքները։

– Կա կարծիք, որ Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան որևէ պայմանավորվածություն չի խախտվել մինչև այս պահը։ Չե՞ք կարծում, որ որևէ անորոշ բան իրենց հարաբերություններում չկա, և այս ամենը այդ ինտրիգը պահելու համար է։

– Չեմ կարծում, որ ինտրիգը պահելու համար է։ Ճիշտն ասած, Կարեն Կարապետյանն ինքը չի որոշելու՝ վարչապետ լինելո՞ւ է, թե՞ ոչ, նույնիսկ Հանրապետական կուսակցությունը չէ, որ պետք է որոշի՝ ով է լինելու վարչապետը։ Դա որոշելու է Սերժ Սարգսյանը և իրենից է կախված։ Սա ոչ թե ինտրիգ է, այլ իրոք անորոշություն է, բայց հաշվի առնելով տարբեր արտահայտությունները, որ ես լսում եմ տարբեր կողմերից, վստահ չեմ, թե ինչ է լինելու 2018-ին։ Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ չգիտի, ոչ թե ինտրիգն է պահում։ Ինքն էլ երևի չգիտի, թե այս իրավիճակում ինչպես կարելի է ձևավորել իշխանություն, որ մի կողմից՝ ինքը չկորցնի իր ազդեցությունը, մյուս կողմից՝ մոդելն աշխատի, և Հայաստանում ինչ-որ բաներ փոխվեն։

– Անցած տարի հենց այս օրերին, երբ ՊՊԾ գնդի գրավումն էր տեղի ունեցել, Սերժ Սարգսյանը հանդիպել էր մտավորականների հետ և նման միտք արտահայտել. «Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի, սակայն մի բան ակնհայտ է՝ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Պետք է իսպառ վերացնել բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, արդյոք արմատական փոփոխությունների գործընթաց Դուք նկատե՞լ եք։

– Երևի տարբեր մարդիկ տարբեր ձևով են պատկերացնում արմատական փոփոխությունները։ Ինձ համար արմատական փոփոխությունը նույնիսկ անձերի՝ նախագահի ու վարչապետի փոփոխությունը չէ։ Ինձ համար արմատական փոփոխություն է աշխատող մոդելի ստեղծումը, երբ օրենքի առջև բոլորը հավասար են, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և այլն։ Եթե մի անգամ լինեն ընտրություններ, որտեղ հասարակության կամքով է որոշվում իշխանությունը, դա կլինի արմատական փոփոխություն։ Կամ եթե մեր իմացած օլիգարխներից, կոռումպացված մարդկանցից մեկը, չեմ ասում՝ պատժվի, այլ գոնե օրենքի դաշտ տարվի. իսկ թե ով է լինելու վարչապետը՝ դա 4-րդական հարց է։

– Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը դեռ չի որոշել, թե Հայաստանի հետագա զարգացումների մասով ինչ է լինելու՝ հաշվի առնելով, որ մեկ Կարեն Կարապետյանն է հանդիպում Մեդվեդևին, մեկ՝ Սերժ Սարգսյանը՝ Պուտինին, և ըստ էության, դեռ հստակեցումներ չկան։

– Ռուսաստանը Հայաստանի վերաբերյալ իր հստակ տեսակետն ունի, բայց դա հետևյալն է. ով էլի լինի Հայաստանի ղեկավարը՝ ինքը պետք է կատարի Ռուսաստանի շահը։ Ռուսաստանն արդեն անձերի հետ չի կապում դա, ով ուզում է լինի, եթե անգամ ԱՄՆ քաղաքացի լինի, Մոսկվան, օգտագործելով իր լծակները, միշտ էլ կփորձի Հայաստանին ճնշել և իրականացնել ռուսամետ քաղաքականություն։ Դա Ռուսաստանի կարծիքն է։ Իսկ թե ինչպես Հայաստանի ղեկավարությունը կցանկանա կամ կկարողանա առաջ տանել Հայաստանի շահը, եթե նույնիսկ դա հակասում է Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի շահերին, դա այլ հարց է։

– Նախօրեին վարչապետը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ փաստաթուղթը կստորագրվի, ամեն ինչ արվում է դրա համար։ Իսկապե՞ս արդեն կա որոշակի հստակեցում այդ հարցում, և ընդհանրապես՝ Եվրոպայի վերաբերմունքը ՀՀ կառավարության հանդեպ ինչպիսի՞ն է։

– Այն ժամանակ Տիգրան Սարգսյանը, լինելով վարչապետ, հայտարարեց, որ որևէ ձևով հավանական չէ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, քանի որ դա չի բխում Հայաստանի շահերից, և Հայաստանը ընդհանուր սահման չունի այդ միության հետ։ Այնպես որ, վարչապետների հայտարարության քաշի կամ իրականությանը համապատասխանելու չափի վերաբերյալ մենք ունենք այդ փորձը։ Այս դեպքում էլ՝ անկախ նրանից, թե Կարեն Կարապետյանին ինչ լիազորություններ են տրված օրենսդրությամբ և Սերժ Սարգսյանի կողմից, ինքը չի որոշելու՝ կստորագրվի՞ ԵՄ-ի հետ փաստաթուղթը և ի՞նչ ձևով կստորագրվի։ Իմ կարծիքով՝ եթե անգամ այսօր Սերժ Սարգսյանը որևէ բան ասի, դա էլ վերջնական չէ։ Մենք ականատես եղել ենք, թե մի գիշերվա մեջ ինչպես Հայաստանը կտրականապես փոխեց իր վեկտորը՝ մոտ 4 տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո։ Այստեղ չպետք է նայենք, թե ինչ կարծիք ունեն Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, այլ պետք է նայենք՝ արդյոք Հայաստանը կկարողանա՞ այդ փաստաթուղթը ստորագրել՝ չտրորելով Ռուսաստանի ոտքը։ Իմ կարծիքով՝ այս համաձայնագիրը որևէ ձևով չի հակասում ՌԴ-ի շահերին։ Այսինքն՝ այս փաստաթղթի կոնցեպտը եղել է հետևյալը. ստեղծել մի այնպիսի փաստաթուղթ, որը որևէ ձևով բացառի հակասությունները ԵՏՄ-ի հետ։ Սա է բազայինը։ Թե հետագայում մենք կկարողանա՞նք այս ասոցացման բազային համաձայնագրին ավելացնել ավելի շատ քաղաքական, տնտեսական, մեր շահերից բխող կետեր՝ այլ հարց է։ Բայց այսօր, որքանով մենք տեղեկացված ենք այդ փաստաթղթից, այն որևէ ձևով չպետք է Ռուսաստանին մտավախություն պատճառի։

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում