Սոչիում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի բանակցությունները։ Իսրայելի առաջնորդն ընդգծել է, որ Իրանը նախկինի պես հանդիսանում է հրեական պետության գոյության հիմնական սպառնալիքներից մեկը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Իրանը վիթխարի ջանքեր է գործադրում՝ ամրապնդելու իր ներկայությունը Սիրիայում։ Պարո՛ն նախագահ, մենք բոլորս համատեղ ջանքերով կհաղթենք ԴԱԻՇ-ին, սակայն վատն այն է, որ այնտեղ, որտեղ ԴԱԻՇ-ը պարտվում ու անհետանում է, մուտք է գործում Իրանը։ Մենք ոչ մի րոպե չենք կարող մոռանալ, որ Իրանը շարունակում է ամեն օր սպառնալ Իսրայել պետությանը ոչնչացմամբ, զինում է ահաբեկչական կազմակերպություններին, խրախուսում և նախաձեռնում ահաբեկչություն»,-հայտարարել է Նեթանյահուն՝ հավելելով, որ «Իրանը նաև հրթիռներ է զարգացնում»։