Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետի մերձավորները մի խումբ երիտասարդների դաժան ծեծի են ենթարկել. Armtimes.com

Armtimes.comի տեղեկություններով, նախորդ շաբաթ ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզի Մասիս քաղաքի հրապարակում: Անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, և վերջինիս Գոռ անունով սանիկը օգոստոսի 18-ին 5-6 ավտոմեքենայով, դանակներով և մահակներով զինված՝ ծեծի են ենթարկել մի խումբ անձանց:

Դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքի հրապարակի սրճարաններից մեկում, երեկոյան: Նախ՝ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով քաղաքապետի մերձավորները վիճաբանող մյուս կողմին հասցրել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:«Դանակահարել են մի քանիսին, մյուսները գլխի շրջանում ծանր վնասվածքներ են ստացել»,- փոխանցեց աղբյուրը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից armtimes.com-ի հարցին ի պատասխան ասացին, որ օգոստոսի 19-ին տեղեկություններ են ստացել, որ նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Մասիսի կենտրոնական հրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվականից հայտնեցին նաև, որ հետաքննություն է կատարվում: «Ըստ տեղեկությունների, վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պատճառելով վնասվածքներ, նյութեր են նախապատրաստվում»,- փոխանցեցին ոստիկանությունից՝ նշելով, որ հիվանդանոցներից դեպքի վերաբերյալ ահազանգեր չեն ստացել: Ոստիկանությանը հայտնի է վիճաբանողներից երկուսի տվյալները:

Armtimes.com-ին տեղեկություններով, քաղաքապետի եղբորն այժմ ամեն կերպ փորձում են այս պատմությունից մաքուր հանել: Միջադեպի վերաբերյալ փորձեցինք զրուցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ:  «Ինձ համար զարմանալի է ընդհանրապես, թե իմ եղբոր անունն ընդհանրապես ինչու են մտցրել այս հարցի մեջ: Ես լրատվամիջոցնեերից եմ տեղեկացել, որ ինչ-որ դեպք է եղել քաղաքում, ոստիկանությունն էլ ոնց որ թե զբաղվում է: Ինձ հետաքրքիր է, թե իմ եղբոր անունն ինչու են կապում այդ միջադեպի հետ: Ես կարծում եմ, որ սրանք ուղղված քայլեր են իմ անունը կեղտոտելու հետ կապված»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ նշելով, որ խոսել է իր եղբոր հետ, որն ասել է, որ որևէ կապ չունի այդ միջադեպի հետ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում