Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Սարգսյան-Պուտին հանդիպման խորհրդավոր «ուղեկիցը»

Օգոստոսի 23-ին Սոչիի նստավայրում Պուտինն ընդունելու է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Խոսքը, իհարկե, այն մասին չէ, որ Պուտինը հանդիպելու է Սարգսյանի և Նեթանյահուի հետ միաժամանակ: Թեև արդյո՞ք հնարավոր է բացառել այդպիսի օրինակ ոչ պաշտոնական, չազդարարվող հանդիպման հավանականությունը, եթե միաժամանակ Սոչիում են գտնվելու Իսրայելի վարչապետը, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները:

Բանն այն է, որ այդ հանդիպման համար կամ նմանօրինակ շղթայի համար որոշակի ենթադրությունների հիմք առկա է: Օրերս Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը, որը Երևանում հանդիպումներ ունեցավ արտգործնախարարի և վարչապետի հետ, իսկ ահա Սերժ Սարգսյանի հետ՝ ոչ: Սարգսյանը մեկնել էր արձակուրդ, ինչը ակնհայտ նշանակում է, որ նա չի ունեցել իսրայելցի նախարարի հետ հանդիպման ցանկություն: Ըստ այդմ՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Կա՛մ Իսրայելի նախարարի այցը կապված է եղել շատ կոնկրետ խնդրի հետ, և Սերժ Սարգսյանը հայտնել է իր դժգոհությունը, կա՛մ Սարգսյանն, այսպես ասած, այդպիսով պարզապես վերաբերմունք է ցույց տվել ընդհանրապես Իսրայելի քաղաքականության նկատմամբ՝ անուղղակի պահանջելով, որ Իսրայելը փոխի այն Հայաստանի հետ հարաբերության մասով:

Ի՞նչ փոխվեց հայ-իսրայելական հարաբերության մեջ իսրայելցի նախարարի այցից, որի ընթացքում երկկողմ հնչեցին փոխադարձ ջերմ և բարեկամական հավաստիացումներ՝ դժվար է ասել, սակայն հանկարծ ծագեց սկանդալ հայ-ադրբեջանական սահմանին իսրայելական հարվածային անօդաչուների փորձարկման հետ կապված, որ Ադրբեջանի պահանջով արել էին իսրայելական մատակարար ընկերության ղեկավարները: Ընդ որում, դա բավական հակասական սկանդալ էր, մի շարք հարցեր առաջացնող, այդ թվում՝ այն, թե ինչո՞ւ այն ծագեց իսրայելցի նախարարի այցից հետո: Արդյո՞ք նպատակն այցի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածություններին վնասելն էր, թե՞ այցը կարող էր ուղիղ կապված լինել հենց այդ խնդիրների հետ, որոնց մասին Երևանն ու Թել Ավիվն անկասկած տեղյակ կարող էին լինել մինչև սկանդալը մամուլի սեփականություն դառնալը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Բենիամին Նեթանյահուն կարող են ունենալ խոսելու շատ բան:

Միևնույն ժամանակ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք՝ հայ-իսրայելական հարաբերության մեջ տեղի ունեցած որոշակի աննախադեպ այցը առաջացնում է հարցեր, թե Երևանը որքանո՞վ կարող էր համաձայնեցնել Իսրայելի ուղղությամբ քայլերը Մոսկվայի հետ, ինչպե՞ս կվերաբերվեր Մոսկվան այդ այցին: Ի վերջո, պակաս հետաքրքիր չէ այն, որ իսրայելցի նախարարի՝ Երևան այցը տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ Պուտինը Սոչիում ընդունեց Ալիևին, իսկ ռուս-ադրբեջանական տիրույթում էլ տեղի ունեցավ ռուսական ռազմական մատակարարումների հերթական խմբաքանակի «պրեզենտացիան» Բաքվի նավահանգստում:

Դրան զուգահեռ պետք է նկատել նաև երկու այլ հանգամանք: Իսրայելցի նախարարի՝ Հայաստան այցից հետո Սերժ Սարգսյանն այցելեց Իրան՝ բավականին ուշագրավ հայտարարություններով նախորդելով իր այցը Իրանը Հայաստանի տարածքով անվտանգ ճանապարհով Սև ծովին կապելու վերաբերյալ, իսկ Իրանն, ինչպես գիտենք, մերժում է Իսրայել պետության գոյությունն ու, ըստ այդմ, անկասկած հետաքրքրված պետք է լիներ, թե ինչ է խոսում Երևանը Թել Ավիվի հետ, իսկ մյուս կողմից՝ փորձագետները մատնանշում էին նաև Թել Ավիվ-Երևան-Աթենք հակաթուրքական որոշակի եռանկյունու ձևավորման մասին:

Այստեղ էլ հարց է ծագում, թե՝ ի՞նչ կանի Ռուսաստանը՝ կմիանա՞ եռանկյունուն, թե՞ կփորձի քանդել այն՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնելով կամ Իսրայելի հետ որևէ այլ պայմանավորվածությամբ: Հատկապես, որ Սոչիում ռուս-իսրայելական և հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններից առաջ Թուրքիան իր էկոնոմիկայի նախարարի միջոցով փորձեց հրապարակ նետել ԵՏՄ-ին ինտեգրվելու խայծը:

Եվ վերջապես՝ հարկ է արձանագրել, որ Սոչիում հանդիպելու են Ադրբեջանին սպառազինության երկու առանցքային մատակարար պետությունները՝ Ռուսաստանն ու Իսրայելը, ու առնվազն խորհրդանշական է, որ նույն օրը Ռուսաստանի նախագահը նույն տեղում կընդունի նաև Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում