Թայվանում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային Ունիվերսիադայում փայլուն ելույթ է ունեցել մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: Օղակներ վարժությունում նա դարձել է հաղթող նվաճելով ոսկե մեդալ: Թովմասյանը վաստակել է 15.025 միավորով:
2-րդ տեղը զբաղեցրել է թուրք Իբրահիմ Քոլաքըւ, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինացի Օլեգ Վերնյաևը:
Հայաստանից մեկ այլ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել է 5-րդ տեղը (84.150 միավոր): Դավթյանն այսօր հանդես է գալու հենացատկեր վարժության եզրափակչում: