Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ապ ջան, Արսենին կանչել ես, որ ի՞նչ անես». Ո՞ւմ և ի՞նչ է ապացուցում Արթուր Պետրոսյանը

Երեկ հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական կազմը, որը կնախապատրաստվի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներին: Արթուր Պետրոսյանի հրապարակած ցուցակը ոչ միանշանակ արձագանք է գտել:

Ոմանք կարծում են՝ «Շտուտգարտի» կիսապաշտպան Հայկ Գալստյանն ու «Ժիլինայի» հարձակվող Վահան Բիչախչյանը արժանի էին լինելու Պետրոսյանի ցուցակին: Այս երկու ֆուտբոլիստները հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական, որը մրցելու է Ռուսաստանի և Մակեդոնիայի հավաքականների հետ: Պետրոսյանի՝ Յուրա Մովսիսյանին կրկին անգամ չհրավիրելը, կարծում ենք, սովորական երևույթ է: Այսօր դժվար Հայաստանում գտնվի մի մարզիչ, ով «դուխ կունենա» ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կամքին հակառակ որոշում կայացնել:

Առաջիկա հանդիպումներին Արթուր Պետրոսյանը հավաքական է հրավիրել Երևանի «Փյունիկի» դարպասապահ Գոռ Մանուկյանին: Միանգամայն ճիշտ քայլ: Մանուկյանը ունի դարպասապահին հատուկ ֆիզիկական տվյալներ և բավական հաջող խաղ ցուցադրեց Հայաստանի առաջնության երրորդ տուրի «Արարատի» հետ մրցավեճում: Պետրոսյանը հրավիրել է նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովին, ով ևս կայուն խաղ է ցուցադրում վերջին շրջանում: Այվազովին կրկին հավաքական հրավիրելը ևս ողջունելի և դրական քայլ է մեր մարզչի կողմից: Եվ ընդհանրապես, Արթուր Պետրոսյանը պրոֆեսիոնալ մարզիչ է, բարձրակարգ մասնագետ, և հուսանք, որ հրավիրված ֆուտբոլիստները բարձր կպահեն մեր երկրի պատիվը:

Անհասկանալի և աբսուրդային կարելի է համարել Պետրոսյանի կողմից թերևս «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանին կրկին հավաքական հրավիրելը: Վստահաբար կարող ենք ասել, որ այս երիտասարդը Հայաստանի ամենավատ դարպասապահն է այս պահին: Չենք կասկածում, որ Բեգլարյանն ունի բարձր մարդկային որակներ, ազնիվ և բարի անձնավորություն է, բայց նրա խաղը վերջին շրջանում ուղղակի հունից հանում է հազարավոր ֆուտբոլասերների: Նրա խայտառակ ելույթների պատճառով «Ալաշկերտը» ստիպված եղավ պայմանագիր կնքել մակեդոնացի դարպասապահ Դարկո Տոֆիլոսկիի հետ:

«Այնպիսի սխալներ թույլ տվեցինք, որոնք անթույլատրելի էին: Առաջին անգամից հետո հասկանալի է, սակայն երկրորդ, երրորդ… Դա արդեն դարձել է օրինաչափություն: Որքան էլ թիմը լավ ֆուտբոլ խաղա, միևնույն է՝ սխալի պատճառով կարող է փոխվել խաղի ընթացքը»,- Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի երրորդ տուրի «Բանանցի» հետ հանդիպումից հետո ասել էր «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ նշելով որ սխալներ թույլ տված ֆուտբոլիստների փոխարեն թիմը կհամալրվի նոր ֆուտբոլիստներով:

Այս խաղում Բեգլարյանի «շնորհիվ» «Ալաշկերտը» զրկվեց 3 միավորից, և հանդիպումն ավարտվեց 2:2: Առաջին տուրում էլ Բեգլարյանի ջանքերով «Ալաշկերտը» Գյումրիում 2:1 հաշվով զիջել էր «Շիրակին»: Բեգլարյանի՝ ազգային հավաքականում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում գործած շեդևրների մասին բազմիցս ենք խոսել: Մի՞թե այսքանից հետո կարելի է նման դարպասապահին հրավիրել ազգային հավաքական:

Հավանական է, որ Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներին Պետրոսյանը դարպասը վստահի Մանուկյանին կամ Այվազովին, բայց, միևնույն է, Բեգլարյանը չպետք է լիներ հավաքականի ցուցակում: ՀՀ առաջնության վերջին երեք տուրերում Բեգլարյանից մի քանի անգամ ավելի լավ է խաղում «Արարատի» դարպասապահ Արսեն Պետրոսյանը: Որպես ռեզերվային դարպասապահ՝ կարելի էր հրավիրել հենց նրան: Ո՞ւմ և ի՞նչ է ուզում ապացուցել Պետրոսյանը՝ հրավիրելով Բեգլարյանին՝ դժվար է ասել:

Շատերը այն կարծիքին են, որ Բեգլարյանի «մեջքը» ՀՖՖ նախագահն է, և այդ պատճառով է «տաղանդաշատ» այս երիտասարդը մշտապես խաղում: Իրականում անհասկանալի և անբացատրելի մի երևույթ, որը ծաղրի առարկա է դարձնում մեր ֆուտբոլը և քայքայում հազարավոր երկրպագուների նյարդերը:

Որպեսզի Բեգլարյան դարպասապահի որակների մասին պատկերացումն ավելի պատկերավոր լինի, ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի պատրաստած տեսանյութը 2016 թվականի նոյեմբերից Բեգլարյանի գործած «գլուխգործոցների» վերաբերյալ: Տեսանյութը դիտելուց հետո մնում է միայն մեր հավաքականի գյումրեցի մարզչին հարցնել. «Ապ ջան, Արսենին կանչել ես, որ ի՞նչ անես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում