Խարկովի Վերաքննիչ վարչական դատարանի շենքը հրդեհվել է կայծակի հարվածի հետևանքով։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 2000 քառակուսի մետր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությանը։
Բռնկումը սկսվել է եռահարկ շենքի տանիքում։ Հրդեհի հետևանքով այրվել են շենքի տանիքն ու վերնահարկի առաստաղը։
Տեղի ունեցածի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 133 փրկարարներ, ներգրավվել է 39 միավոր տեխնիկա։