Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Երբ երկու ոսկին ավելին է, քան ռուսահայ խոպանչիների միլիարդները

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ունենք երկու ոսկե մեդալ: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել են օլիմպիական չեմպիոն, մեր սպորտի լեգենդներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը, և Մաքսիմ Մանուկյանը: Սա փայլուն մարզական ցուցանիշ է, որով կհիանային աշխարհի շատ առաջատար երկրներ: Սակայն խնդիրը՝ մարզականից զատ, ունի նաև քաղաքական ենթատեքստ:

Մեր մարզիկների տրիումֆը տեղի է ունենում ռուսահայ օլիգարխ Սամվել Կարապետյանի դասալքության ֆոնին, ով ամիսներ առաջ հրաժարվեց ֆեդերացիայի նախագահությունից և ֆինանսավորումից: Հայաստանի համար կարևորագույն մարզաձևը «Տաշիր գրուպի» սեփականատերն անտեր թողեց ակնհայտորեն այն պատճառներով, որոնք ունեն ներքաղաքական, ներիշխանական ենթատեքստ: Ռուսահայ միլիարդատերը, ով գործող վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա իշխանական ամբիցիաների տնտեսաքաղաքական հովանավորն է, հենց նրա հետ համերաշխվելով՝ ձեռնոց նետեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով, ինչպես հայտնի է, քաղաքական պայմանավորվածությունների մեջ է Սերժ Սարգսյանի հետ:

Այսինքն՝ սա Կարապետյանների նետած ձեռնոցն էր Սարգսյան-Ծառուկյան զույգի ուղղությամբ: Ծառուկյանն ընդունեց մարտահրավերը, ստանձնեց ֆեդերացիայի ֆինանսավորումը, և մեր մարզիկները Փարիզում ունեցան այս պատմական հաջողությունը:

Այնքան էլ էական չէ, թե որն էր Ծառուկյանի քայլի մոտիվացիան` հայրենասիրությո՞ւնը, թե՞ «համակարգային» թասիբը: Այս պատմության մեջ առավել ուշագրավ է Կարապետյանների վարքագիծը, նրանց արժեհամակարգը, պետության և պատասխանատվության նրանց ընկալումը:

Կարեն Կարապետյանը 2011թ.-ին առանց երկմտելու դասալքեց Երևանի քաղաքապետի պաշտոնից, երբ «Գազպրոմը» նրան Մոսկվայում եկամտաբեր աշխատանք առաջարկեց: Սա հայրենիք չճանաչող մարդու հոգեբանություն է, ով սեփական կոմֆորտը վեր է դասում ամեն ինչից: Փաստորեն այս մտածողությունը բնորոշ է ռուսական միջավայրում ձևավորված հայկական էլիտային, որովհետև Սամվել Կարապետյանը անտեսեց Հայաստանի համար կարևորագույն մարզաձևը, երբ Հայաստանում վտանգվեց նրա քաղաքական «ներդրման» հեռանկարը: Եթե ուշադրություն եք դարձրել, ապա Կարապետյանների կողմից ձևավորված Ներդրողների ակումբը Հայաստանում որևէ էական ներդրում չի իրականացնում՝ բացառությամբ ՀԷԿ-ի հետ կապված Սամվել Կարապետյանի գործարքի:

Ռուսահայ էլիտայի մտահոգության առարկան ոչ թե Հայաստանն ու նրա տնտեսությունն են, այլ իշխանությունը: Նրանք պատրաստ են վճարել միայն իշխանության համար, նրանց խոստացած երեք միլիարդ դոլարը Կարեն Կարապետյանի վարչապետության գինն է: Հայաստանն ու նրա իշխանությունը ռուսահայ օլիգարխիայի համար բիզնեսի, կոմերցիայի հերթական դրսևորում են:

Արթուր Ալեքսանյանի և Մաքսիմ Մանուկյանի հաղթանակը միայն մարզական չէ և ավելի տարողունակ խորհուրդ ոնի: Դա այն է, որ լուծումները պետք է փնտրել երկրի ներսում՝ ապավինելով մեր պոտենցիալին, ռեսուրսներին, աշխատասիրությանը, տաղանդին: Միայն այդ ժամանակ Հայաստանը կունենա հաղթանակներ միջազգային հեղինակություն, գործընկերներ, որոնց համար մեր երկիրը չի նույնանա խոպանի հետ:

Ասվածը չի վերաբերում միայն սպորտին կամ ամենաքիչն է վերաբերում սպորտին, որտեղ հաղթանակների համար առավելապես պարտական ենք մեր մարզիկների տաղանդին և աշխատասիրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում