Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Չեմ կարծում, թե իրանցիներն էժան գնով գազ կվաճառեն Հայաստանին. Իգոր Յուշկով

Հայաստանը և Իրանը քայլեր են ձեռնարկում էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: ՀՀ նախագահի՝ Թեհրան կատարած այցելությունից շատ չանցած՝ Իրանի գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանն ու Երևանը բանակցում են հայկական կողմին մատակարարվող իրանական գազի ծավալները մեծացնելու հարցի շուրջ: Բեհզադ Բաբազադեհը իրանական լրատվամիջոցի հետ հարցազրույցում տեղեկացրել է, որ հայկական կողմն է առաջարկել 2-ից 2․5 անգամ մեծացնել ներկրվող իրանական գազի ծավալը: Ներկայումս Հայաստանը գազ է ստանում Իրանից «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակներում: Հայաստան արտահանվող օրական գազի ծավալը պակաս է 1 միլիոն խորանարդ մետրից: Այժմ նախատեսվում է ներկրվող իրանական գազի ծավալները հասցնել օրական մինչև 2 կամ 2․5 միլիոն խորանարդ մետրի: Բաբազադեհի խոսքով՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը պահպանվելու է, բայց եթե Հայաստանը շահագրգռված է ավելի շատ գազ ստանալու Իրանից, ապա Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ: Այդ դեպքում հնարավոր է՝ հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով:

Ինչպե՞ս պիտի գնահատենք այս նոր զարգացումներն Իրան-Հայաստան հարաբերություններում: Ի վերջո, իրանական գազը կարո՞ղ է դառնալ Հայաստանի այլընտրանքը ռուսական գազին:

«Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում հարցը մեկնաբանեց Մոսկվայի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար վերլուծաբան, էներգետիկ քաղաքականության փորձագետ Իգոր Յուշկովը՝ ասելով, թե չի կանխատեսում իրանական գազի «մասսայական մատակարարումներ» Հայաստանին, քանի որ Ռուսաստանը գազի գնի մեջ մեծ զեղչեր է անում Հայաստանի համար: Մոսկովյան կենտրոնի առաջատար վերլուծաբանը հիշեցրեց 2013 թ. դեկտեմբերին՝ Եվրասիական միությանը միանալու մասին Հայաստանի հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի և ռուսական «Գազպրոմ»-ի միջև ստորագրված նոր համաձայնագրի մասին, որն էապես սահմանափակում է երրորդ երկրից գազ գնելու Հայաստանի հնարավորությունները:

«Հայաստանը երկրորդ երկիրն է Բելառուսից հետո, որն ամենաէժան գներով է գազ ստանում Ռուսաստանից: Եթե չեմ սխալվում, գինը մոտ 130-140 դոլար է 1000 խորանարդ մետրի համար: Խիստ կասկածում եմ, որ Իրանը պատրաստ է իր գազը վաճառել Հայաստանին նման գներով: Ամենայն հավանականությամբ, Իրանը գազ է մատակարարում Հայաստանի հեռավոր շրջաններին: Առաջնահերթությունն Իրանի համար այն եկամուտն է, որոնք իրանցիները ստանալու են գազի վաճառքից, և նրանց համար ավելի ձեռնտու է ավելի մեծ ծավալներով գազ վաճառել Թուրքիային, քան Հայաստանին: Բացի այդ, գազը հիմա պետք է Իրանին ներքին սպառման համար: Իրանն այլևս գազ չի գնում Թուրքմենստանից, և հիմա նրանք սեփական գազն են մատակարարելու երկրի հյուսիս-արևելյան շրջաններին, և շատ հնարավոր է, որ Իրանի հյուսիսում գազի որոշակի դեֆիցիտ առաջանա, ուստի չեմ կարծում, թե իրանցիներն էժան գնով գազ կվաճառեն Հայաստանին: Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ավելի շահավետ է գազ գնել Ռուսաստանից, քանի որ նա զեղչեր է ստանում ԵԱՏՄ-ին անդամակցելու շնորհիվ»,- մեկնաբանեց Իգոր Յուշկովը:

Փորձագետը խոսեց նաև այն մասին, թե ինչ հեռանկարներ կան Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով ու այնուհետև եվրոպական երկրներ իրանական գազը տարանցելու համար: Այս նախագծին, ի դեպ, օգոստոսի սկզբին անդրադարձել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում՝ ասելով, որ այս ծրագիրը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա ինչո՞ւ ոչ:

Յուշկովը կարծում է, թե Իրանին ավելի ձեռնտու է, օրինակ, հեղուկացված գազ արտահանել Ասիայի երկրներ, քան գազ արտահանել դեպի Եվրոպա: Փորձագետի խոսքերով՝ Հարավային Կովկասի տարածքով իրանական գազ տարանցելու ծրագիրը դեռևս առաջարկությունների մակարդակում է գտնվում, այն տեխնիկապես մշակված չէ, և բացի այդ, պարզ չէ, թե ուր պիտի արտահանվի իրանական գազը, եթե նույնիսկ հաջողվի գազատար խողովակները Հայաստանի և Վրաստանի տարածքով հասցնել Սև ծով:

«Նախագիծն առայժմ մշակված չէ: Ենթադրենք, որ գազատար խողովակները կանցնեն Հայաստանով և Վրաստանով և կհասնեն Սև ծովի ափ, իսկ հետո ո՞ւր են գնալու: Ուկրաինայում գազի պահանջարկը մեծ չէ, իսկ գազի ինքնարժեքը բարձր է: Վրաստանը ևս փոքր շուկա է, և հետո Իրանի համար դժվար կլինի մրցել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, ուստի կարծում եմ, որ ավելի լավ է՝ Իրանը կենտրոնանա հարավային ուղղության վրա, առավել ևս որ գազի հանքավայրերը գտնվում են Պարսից ծոցի շրջանում: Ստացվում է, որ Իրանը պետք է ողջ երկրի տարածքով գազը անցկացնի, հասցնի Հայաստան, հետո Վրաստան և չգիտես՝ ինչու դուրս գա Սև ծով: Իսկ հետո ի՞նչ է անելու այդ գազի հետ: Իրանի համար ավելի շահավետ է կառուցել հեղուկացված բնական գազի գործարաններ և ուղարկել գազն ասիական շուկա, այնտեղ գազի գինը շատ ավելի բարձր է, և դա ավելի ձեռնտու է Իրանին»,- կարծիք հայտնեց Յուշկովը:
Էներգետիկ քաղաքականության փորձագետը չի կարծում, որ ռուսական գազի գինը կարող է բարձրանալ Ռուսաստանի դեմ էներգետիկ ոլորտում սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ինչը, բնականաբար, խնդիրներ կառաջացներ նաև Հայաստանի համար:

«Կարծում եմ, որ ընդհակառակը՝ սա ինչ-որ տեղ նույնիսկ ձեռնտու է Հայաստանին: Ձևակերպումները պատժամիջոցների փաստաթղթում բավական լղոզված են: Նախ, պատժամիջոցների ներկայիս փաթեթը չի պարտավորեցնում Միացյալ Նահանգների նախագահին սահմանել այն պատժամիջոցները, որոնք այնտեղ նշված են: Այդ փաթեթը հնարավորություն է տալիս նախագահին կիրառելու այդ պատժամիջոցները: Երկրորդը, խոսքն այնտեղ գազային նոր նախագծերի դեմ պատժամիջոցների կիրառելու մասին է: Խոսքը «Թուրքական հոսք»-ի, «Հյուսիսային հոսք 2»-ի մասին է, որոնք դեռևս չեն կառուցվել: Գազի գները կախված են նավթի գներից: Ընդհակառակը, Հայաստանին ձեռնտու է, եթե Ռուսաստանին դուրս մղեն գազի եվրոպական շուկայից: Այդ դեպքում Ռուսաստանը այլ տեղ չի ունենա արդյունահանված գազն արտահանելու համար, ուստի կարելի է նույնիսկ բանակցել Ռուսաստանի հետ գինն իջեցնելու համար: Կարծում եմ, որ պատժամիջոցները չեն ազդի Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը գազ գնելու առումով հատուկ պայմաններում է գտնվում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում