Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սաակաշվիլին` Սիրադեղյանի հետքերով

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և խոստանում է սեպտեմբերի 10-ին հատել լեհ-ուկրաինական սահմանը և մուտք գործել երկիր, եթե անգամ Ուկրաինայում նրան սպառնում է ձերբակալություն և արտահանձնում Վրաստանին:

Իհարկե, ինչ-որ ներքին համոզմունք հուշում է, որ Սաակաշվիլին Ուկրաինա չի վերադառնալու ո՛չ սեպտեմբերի 10-ին և ո՛չ էլ մոտ ապագայում, ու մարդկայնորեն կարելի է նրան հասկանալ, որովհետև ցանկացած մարդու համար ազատությունը թանկ բան է: Տրամաբանությունը հուշում է, որ եթե Սաակաշվիլին ձերբակալությունից չզգուշանար, կվերադառնար ոչ թե Ուկրաինա, այլ հայրենիք` Վրաստան, որտեղ նրա անձի հետ կապված է մի ամբողջ էպոխա, անշրջելի բարեփոխումներ: Նրա վերադարձը Վրաստան մոտիվացված է քաղաքական, իրավական, բարոյական առումներով: Եվ առհասարակ` Սաակաշվիլու կենսագրության ուկրաինական փուլը, մեծ հաշվով, պատահական հանգամանքների հետևանք է, ու Վրաստանի նախկին նախագահը բոլորից լավ գիտի, որ չի կարող այդ երկրի քաղաքականության առանցքային սուբյեկտ լինել:

Սաակաշվիլին մի երկու աղմկոտ հայտարարությունից հետո կմոռացվի, եթե նույնիսկ հարգված հյուր մնա արևմտյան մի քանի երկրներում և անկախ այն բանից, որ մարդկանց զգալի մասն իրոք մտածում է, թե նա դարձել է Իվանիշվիլու ռուսական հովերի կամ Պորոշենկոյի կոռումպացվածության զոհը: Սաակաշվիլին գուցե լեգալ տեղաշարժվի եվրոպական երկրներով, սակայն նրա քաղաքական ճակատագիրը շատ նման է պանդխտության ընդհատակներում դեգերող Վանո Սիրադեղյանի ոդիսականին: Նրանք տարբեր մարդիկ են, սակայն երկուսն էլ ուրույն տեսակ են` իրենց երկրների կյանքում ունեցած առանցքային դերակատարությամբ: Վանոն ապահովել է հաղթական պատերազմի կայուն թիկունքը, Սաակաշվիլին վրացական բարեփոխումների ճարտարապետն է:

Երկուսն էլ, մեծ հաշվով, դարձել են քաղաքական հակառակորդների քինախնդրության, բայց նաև սեփական բոնապարտիզմի զոհը: Սակայն Սաակաշվիլին և Սիրադեղյանը քաղաքական առումով սպառված են, որովհետև քաղաքական գործիչը կարող է ռեաբիլիտացվել միայն հայրենիքում` արդարադատության լեգալ ընթացակարգով, եթե նույնիսկ ստիպված է հաղթահարել ռեպրեսիաների և անազատության փորձությունը: Սիրադեղյանն ու Սաակաշվիլին ընտրեցին այլ ճանապարհ: Սիրադեղյանը մի օր, անշուշտ, կվերադառնա Հայաստան, Սաակաշվիլին էլ` Վրաստան, սակայն դա արդեն կլինի ոչ թե քաղաքական, այլ` բարոյական վերադարձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում