Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այցելել է Քիմիական նյութերի գիտական ինստիտուտ և հրահանգել մեծացնել կոշտ վառելիքով հրթիռային շարժիչների և մարտագլխիկների արտադրությունը՝ փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ՑՏԱԿ)։
Նա ծանոթացել է արտադրական գործընթացին և բարձր գնահատել աշխատակիցների գործունեությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի վերջին բանաձևի ընդունումից հետո Հյուսիսային Կորեան զսպվածություն է ցուցաբերել իր գործողություններում։