ԱՄՆ-ը հրաժարվել է Եգիպտոսին մոտ 300 մլն դոլար տրամադրել՝ մարդու իրավունքները չպահպանելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մերժել է ռազմական և տնտեսական օգնության վերաբերյալ Եգիպտոսի հայցն ու հանձնարարել գումարը հատկացնել այլ երկրների։
Թիլերսոնը նշել է, որ Եգիպտոսի իշխանությունները չեն հաղթահարում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների պաշտպանության հանձնարարությունը։
Նախնական տվյալներով՝ որոշումը կապված է վերջերս ընդունված օրենքի հետ, որը սահմանափակում է Եգիպոստում ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։