Wednesday, 24 04 2024
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն

Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի և քրեական հեղինակության միջև միջադեպի մասին լուրը

Ինչն է պատճառը, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի աշխատասենյակում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպը հիմա է շրջանառության մեջ դրվել, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակ է հետապնդում, գրում է «Փաստինֆո»-ն:

Օրեր առաջ կայքերից մեկը շրջանառության մեջ դրեց, թե քրեական աշխարհում հայտնի մի խումբ անձինք այցելել են ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (առավել հայտնի Շշի Մելոյի անվամբ) աշխատավայր և առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը:

Նույն այդ լուրերի համաձայն՝ պատգամավորը մերժել է առաջարկը, ինչն էլ պատճառ է հանդիսացել փոխադարձ վիրավորանքների, ապա նաև՝ ծեծկռտուքի:

Նշվում է նաև, որ վիճաբանության ժամանակ, որտեղ ներկա է եղել «օրենքով գող», վերջինս սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին, սակայն «գողականները» ևս «դաս են ստացել» Մանուկյանի աշխատակիցների կողմից:

Իսկ մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին իր իսկ աշխատասենյակում հարվածողն էլ եղել է քրեական հեղինակություն ազատանցի Պետոն, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նախօրեին ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպի  մասին ահազանգ չեն ստացել, իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ ոստիկանապետը հանձնարարարել է ստուգել շրջանառվող տեղեկությունները։

Իսկ մինչ ոստիկանությունը փորձում է պարզել ինչ է կատարվել կամ ինչու է կատարվել՝ փաստենք, որ վերջին շրջանում քրեական աշխարհում բավականին անհանգիստ մթնոլորտ է տիրում:

Քրեական տարրերը ինչ-որ բան չեն կիսում, համենայն դեպս վերջերս ընդհարումներ տեղի ունեցան միանգամից երկու քաղաքում՝ Վանաձորում և Գյումրիում։ Վանաձորում փորձեցին սպանել քրեական աշխարհում հայտնի Շալիկո Մանուչարյանի մտերիմ Էդմոն Հարությունյանին և հիմնական կասկածյալը հանցավոր աշխարհում հայտնի «Յոժ»-ն է՝ Արման Շահինյանը, Գյումրիում տեղի ունեցած  ընդհարման գործով կալանավորվել է օրենքով գող Զապի մտերիմ Արտյոմ Ղազարյանը:

Իսկ մինչ այս բախումները՝ տրվել էր «Դոն Պիպոյին»` նույն ինքը Արթուր Ասատրյանի սպանության պատվերը, որը ձախողվեց դեռ չիրականացած։ Ըստ տեղեկությունների՝ հենց Ա. Ասատրյանն է բացահայտել իր սպանությունը նախապատրաստող խմբին եւ քրեական գործը գործով քննությունն այս պահին իրականացնում է ԱԱԾ-ում: Ընդ որում՝ այս գործով որպես սպանության պատվիրատու շրջանառվում էր օրենքով գող Արտյոմ Կանևսկոյի անունը։ Վերջինս նաև հարցաքննվել է։

Կայքի տեղեկություններով, այս տարի ապրիլին էլ ծրագրված է եղել նաև օշականցի Գևորիկի սպանությունը, որը նույնպես ձախողվել է դեռ մշակման փուլում։

Կարծես թե՝ հանցավոր աշխարհում խմորումներ են տեղի ունենում, եթե չասենք՝ վերադասավորումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում