Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Կոմսոմոլի գռեհիկ վերածնումը «Բազե-2017»-ում

Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին այսօր հյուրընկալվել են առաջին սերդի բազեականները` Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և այլք: ««Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակարևորագույն և կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է և երիտասարդները բոլորը միասին խթանում են այդ առաջընթացը»,- նշել է Շարմազանովը:

Երբեմն մտածում ես, որ մեր քաղաքական գործիչները լրիվ կորցրել են ադեկվատությունը կամ տառապում են նացիզմով ու իրենց կենսագրության դրվագը ներկայացնում են` որպես Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկը:

«Բազեն», բոլոր առումներով, երիտասարդության արժեքային դեգրադացիայի խորհրդանիշներից մեկն է: Այս հավաքների միակ ֆունկցիոնալ նշանակությունը եղել է իշխանության համար կադրեր հավաքագրելը:

Ըստ էության` գործ ունենք կոմսոմոլի գռեհիկ վերածնման հետ` այն էական տարբերությամբ, որ եթե սովետական տարիներին երիտասարդությանը զոմբիացնում էին մարքս-լենինյան գաղափարներով, ապա հիմա «առաջընթացի» բաղադրիչներ են համարվում փողն ու պաշտոնը:

Չեք կարող նշել որևէ «բազեականի», ով իշխանության մեջ է հայտնվել մրցակցության արդյունքում` լինելով որևէ գաղափարի կամ կրեատիվ նախաձեռնության կրող: Բոլորի առաջընթացի հիմքում նույն մոտիվն է` քծնանքը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հանդեպ: Եթե սովետների օրոք կոմսոմոլներն անգիր էին անում Լենինի կամ Մարքսի մտքերը, ապա նրանց մերօրյա հոգեզավակները «մկրտվել» են Ռոբերտ Քոչարյանի «վոինական» և Սերժ Սարգսյանի «մենթալիտետային» միջավայրերում` յուրացնելով ընդդիմությանը «կլիզմա» անելու կամ ընտրություններում «տոկոս խփելու» «մշակույթները»:

«Բազեի» հավաքներն ավտորիտար կառավարման ծնունդ են և դրանցում ջահելներն ընտրվել են Քոչարյանի ու Սարգսյանի «էլիտար» ճաշակներով:

Ավելորդ է ասել, որ տասնհինգամյա հավաքների ընթացքում իսպառ բացակայել են բանավեճերն ու քննարկումները:

Եթե «Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկն է, ապա լիովին ձախողվել է պետության մեր կոնցեպցիան: Թերևս դրա դրսևորումն է այն փաստը, որ երիտհանրապետականները հետևողականորեն ֆետիշացնում են ռուսական կայսրությունը, որի բոլշևիկյան դրսևորման զոհն է դարձել իրենց գաղափարական առաջնորդ Գարեգին Նժդեհը:

«Բազեի» «կայացվածության» մյուս դրսևորումն այն է, որ անկախական, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի կուսակցությանը մատակարարել է եվրասիական կարիերիստների մի ամբողջ բանակ: Եթե «Բազեն» կայացել է, ապա ձախողվել են մրցակցային քաղաքականությունը, քաղացիական ազատ մտածողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում