ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը նախագահ Դոնալդ Թրամփին ցույց է տվել 1972 թվականի լուսանկար, որում պատկերված են աֆղան կանայք՝ մինի կիսաշրջազգեստներով։ Դա նպատակ է ունեցել համոզելու Թրամփին պահպանել ԱՄՆ զինված ուժերի ներկայությունն Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Լուսանկարը պետք է ապացուցեր, որ արևմտյան մշակույթն ինչ-որ ժամանակ փթթել է երկրում, և որ ԱՄՆ-ը կարող է կրկին ձեռնարկել թալիբների դեմ նոր գործողություններ։
Նշվում է, որ լուսանկարը եղել է Մաքմաստերի և ազգային անվտանգության հարցերով թիմի մյուս անդամների ջանքերի տարրերից միայն մեկը՝ համոզելու Թրամփին պահպանել ԱՄՆ ուժերի ներկայությունն Աֆղանստանում։