Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակայացած նախաձեռնություններից մեկն է. Շարմազանով

Ծաղկաձորում անցկացվող «Բազե» համահայկական հավաքին օգոստոսի 22-ին հյուրընկալվել են հավաքի կայացման մեջ մեծ ներդրում ունեցած  անձինք և առաջին սերդի բազեականները:  «Բազե»-ի հետ կապված իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և այլք:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են «Բազե»-ի հիմնադիրները և համակարգողները, այնուհետև հյուրերին «Բազե» համահայկական հավաքի 15-ամյակի կապակցությամբ շնորհակալագրեր հանձնեց:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է հավաքի մասնակիցներին և ասաց, որ «Բազե»-ն իր կյանքում ունեցել է շատ կարևոր նշանակություն:

«Բազե»-ն անկախ Հայաստանի ամենակարևորագույն և կայացած նախաձեռնություններից մեկն է, որտեղ ապացուցվում է, որ մրցակցությունը առաջընթացի շարժիչ ուժն է և երիտասարդները բոլորը միասին խթանում են այդ առաջընթացը»,- նշել է Շարմազանովը:

«Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝  հետպատերազմյան շրջանում շատ դժվար էր Հայաստանում ինչ-որ միջոցառում կազմակերպել,  և երիտասարդ սերունդը իր ժամանակը կարող էր կորցնել այլ բաների վրա: «Այդ էր եղել պատճառը՝ ստեղծելու այս հավաքը, և այսօր այն ամենասիրված միջոցառումներից մեկն է»,- ասաց Ղազարյանը:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվում է օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում:

Հավաքին մասնակցում է շուրջ 600 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:

«Բազե»-ի կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում