Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

Փաշինյանի «մտքինն» ընդամենն ամրապնդում է ռուսահայ օլիգարխիայի մենաշնորհը

Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել «Հայաստանը տնտեսական բումի նախաշեմին» վերտառությամբ: Հոդվածը միայն առերևույթ կապ ունի տնտեսության, տնտեսական քաղաքականության հետ և ավելի շատ ներդաշինքային դիսկուրսի տպավորություն է թողնում:

Փաշինյանը, առանց թեման շոշափելու, փորձում է հիմնավորել, թե ինչո՞ւ է ընդդիմանում դաշինքային իր գործընկերներ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի առաջարկին` խորհրդարանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության չեղարկման հարցով նախաձեռնության վերաբերյալ: Փաշինյանը, ըստ էության, առաջարկում է «զուգահեռ տնտեսության» իր մոդելը՝ Հայաստանում տնտեսական հարաբերակցության փոփոխության միջոցով հասարակական-քաղաքական պատկերի, մտածողության, հանրային ու տնտեսական հարաբերությունների մշակույթի փոփոխություն: Ամեն ինչ շատ գեղեցիկ և լուսավոր է թվում, սակայն Փաշինյանը, ըստ էության, չի առաջարկում քաղաքական լուծումներ:

Այնպիսի տպավորություն է, որ «Ելք»-ի փաստացի առաջնորդն առաջարկում է Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիային հակադրվել Կարեն Կարապետյանի «կրեատիվ» առաջարկներով: Հոդվածի հիմնական թեզերը որևէ աղերս չունեն իրականության հետ և քաղաքական ուտոպիայի շարքից են, որովհետև տնտեսական բումի նախանշանները, թերևս, նկատելի են միայն Փաշինյանին` հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, երբ քրեաօլիգարխիան միայն ամրապնդեց իր իշխանությունը` ավելի ամրապնդելով իր մոնոպոլ դիրքերը: Հայաստանի տնտեսությունն իսկապես քրեաօլիգարխիկ, քվոտավորված է, սակայն փոքր, կղզիացած նախաձեռնություններով իրավիճակը շտկել հնարավոր չէ, առավել ևս` խնդրի լուծումը անկարելի է պատկերացնել կեղծ երկընտրանքի դաշտում, երբ «քրեաօլիգարխ» Սերժ Սարգսյանին այլընտրանք են առաջարկում «առաջադեմ» Կարեն Կարապետյանին:

Փաշինյանը, ըստ էության, հենց այս ճանապարհն է առաջարկում, ինչը հանգեցնելու է ընդդիմության սահմանափակ ռեսուրսի փոշիացմանը ներիշխանական բազարներում: Հայաստանի տնտեսական ճգնաժամի հաղթահարման ելքը պետք է փնտրել ոչ թե «զուգահեռ տնտեսության» կեղծ ու պատրանքային մոդելի մեջ, ինչը, ի դեպ, ակնարկում էր նաև Կարեն Կարապետյանը Ներդրողների ակումբի հիմնադրման ժամանակ, այլ քաղաքական այլընտրանքային կենտրոնի ձևավորման հարթության վրա, որի կարևոր բաղադրիչը «մետության» մերժման կեղծ թեզից հրաժարումն է:

Ավելորդ է նույնիսկ խոսել այն մասին, որ Հայաստանի եվրասիական կարգավիճակը միայն ամրապնդելու է քրեաօլիգարխիկ համակարգը` բացառելով տնտեսական բումի անգամ տեսական հեռանկարը: Սակայն նույնիսկ սա չէ էականը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չեղարկում է իր գործընկերների նախաձեռնած արտաքին քաղաքական օրակարգը` առաջարկելով ընդդիմադիր պոտենցիալը մսխել ներքաղաքական, ավելի ճիշտ` պալատական գզվռտոցում: Ավելի ցավալին այն է, որ «Ելք»-ը, ամենայն հավանականությամբ, կընդունի այս կոնսենսուսը և կլծվի Սերժ Սարգսյանի օլիգարխիայի դեմ պայքարին` հանուն Կարեն Կարապետյանի «դոնպիպոների» ու «ռոբսոնների» ռուսահայ օլիգարխիայի «կրեատիվ» մոնոպոլիայի հաստատման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում