Իրանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նոր նախարար Մուհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ երկրի իշխանությունները բանակցություններ են վարում Twitter սոցցանցի հետ՝ երկրում դրա ապաարգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը։
«Twitter-ը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել խնդրի լուծան համար»,-ասել է նախաարը Iran Daily-ի հետ հարցազրույցում։ «Հաշվի առնելով ներկայիս իրավճակը, կա հիմք այդ բանակցությունների և փոխգործակցության համար։ Twitter-ը անբարոյական միջավայր չէ, որը պետք է արգելափակվի»,-հավելել է նա։
Ջահրոմիի խոսքով՝ միկրոբլոգների ցանցի ապաարգելափակման մասին վերջնական որոշումը կընդունվի ոչ թե իր նախարարության, այլ կիբերտարածության հարցերով գերագույն խորհրդի կողմից։
Իրանի իշխանությունները սկսել էին արգելափակել հասանելիությունը սոցցանցերին 2009 թվականին, երբ երկրում հերթական նախագահական ընտրություններից հետո զանգվածային հուզումներ սկսվեցին։