Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Մոսկվան շատ անտարբեր է այն միավորի հանդեպ, որ նա կուլ է տվել». Ինչ սպասել Սարգսյան-Պուտին վաղվա հանդիպումից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Հաշվի առնելով Թուրքիայի՝ ԵՄ-ի հետ մաքսային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարությունը և Հայաստանում ակտիվացող խոսակցությունները՝ ԵՏՄ-ից դուրս գալու հետ կապված, ի՞նչ եք կարծում, հանդիպումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։

Եթե Հայաստանը քաղաքական կամք ու ռեսուրսներ ունենար ԵՏՄ-ից կտրուկ դուրս գալու համար, վաղուց այդ քայլը կաներ։ Դիտարկենք մի քանի տեսանկյունից։ ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական վիճակը ոչ միայն չի բարելավել, այլ բարդացրել է այդ տնտեսական գոտում գտնվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների գործը։

Երկրորդ՝ քաղաքականապես։ Մենք մտնում ենք դիվանագիտական սահմանափակ գոտի, որովհետև եթե մինչև հիմա Ռուսաստանը, ինչպես նաև ԵՏՄ անդամ մյուս երկրները, իսկ Ռուսաստանը լիդեր է՝ ԱՄՆ-ի հետ ազատ անցուցադարձ ուներ, ապա հիմա Ամերիկան սահմանափակել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը պատժամիջոցների հետևանքով։ Ինչո՞վ է սա սպառնում՝ նրանով, որ Հայաստանի շուրջ ևս սեղմվում է քաղաքական օղակը։ Եթե Ռուսաստանի բնակիչները, որոնց մեջ կան նաև ՀՀ շատ քաղաքացիներ, հաճախ են օրինակ բերում սփյուռքահայության շահերը չվնասելը՝ հիմա այդ մարդիկ մտնում են քաղաքական սահմանափակ գոտի, նրանց տեղաշարժի ազատ իրավունքը խաթարվում է։ Մենք ավտոմատ վերադառնում ենք այն Սովետական միությանը, որը փակել էր իր սահմանները ներսից, իսկ այժմ Սովետական միության սահմանները փակվում են դրսից։

Բացի նրանից, որ մենք իրավունք ունենք և մուտք ենք ունենալու դեպի այն երկրները, որոնք ունեն շատ կասկածելի իրավիճակ մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների, տնտեսական հնարավորությունների, նաև զուտ էլեմենտար մշակութային առավելությունների տեսանկյունից կարող ենք ասել, որ ԵՏՄ-ն իր ներկա գոյությամբ շատ ավելի վատն է, քան այն ԵՏՄ-ն, որտեղ Հայաստանը մտնում էր մի քանի տարի առաջ։

Վերջիվերջո՝ այդ ԵՏՄ-ն Հայաստանի ամենակարևոր ու ամենացավոտ հարցում՝ Ղարաբաղի հարցում, դրսևորում է քաղաքական մերժողականություն և Ադրբեջանին աջակցություն՝ Նազարբաևի ճառերի տեսքով, նաև տնտեսական աջակցություն՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու տեսքով։ Եթե այսքան գործոններից հետո Շարմազանովը շարունակում է պնդել, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար միակ հնարավոր միավորն է՝ դա չի նշանակում, որ մարդիկ իրերի իսկական վիճակը չեն պատկերացնում, նրանք ուղղակի որևէ ռեսուրս չունեն պոկվել սուզվող Տիտանիկից։ Չունենալով որևէ ռեսուրս՝ հավատացնում եմ, որ եթե Թուրքիան տխմարություն անի ու հանկարծ ԵՏՄ անդամ դառնա՝ նույնիսկ այդ պարագայում Հայաստանը դուրս չի գա այդ միությունից։

Այդպիսի իրերի դրության փոփոխությամբ՝ Հայաստանը սկսում է այս պահին պետք գալ Արևմուտքին, Արևմուտքը սկսեց ակտիվ շարժվել՝ առաջարկելով օգնությունը, նաև Իրանը՝ սեփական շահերի համար, բոլորին է հայտի Իրան-Թուրքիա հակամարտությունը։ Իսկ մեր իշխանությունները շարունակելո՞ւ են իրենց սեփական շահերը գերադասել պետության շահերից՝ դա է հարցը։

– ԵՏՄ-ում որոշումները կոնսենսուսով են ընդունվում, կարծում եք՝ Հայաստանը բավարար կամք կունենա՞ նման պարագայում դեմ արտահայտվել։

Այդ բոլոր փաստերի առկայության դեպքում՝ ՀՀ իշխանությունները նստած աղոթում են, որ այդ ծրագիրը լինի գովազդային։ Ի դեպ՝ դա հնարավոր է, ես դա չեմ բացառում։ Եթե հանկարծ դրանից անցում կատարվի իրատեսական ծրագրի՝ ՀՀ ներկայիս իշխանությունը քաղաքական կամք չունի դուրս գալ այդ միությունից։

– Սերժ Սարգսյանի՝ Սոչի կատարած այցին նախորդել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի այցն ու հանդիպումը Պուտինի հետ։ Ղարաբաղյան հակամարտության պրիզմայով եթե դիտարկենք՝ ի՞նչ կարող ենք սպասել այս հանդիպումից։

– Սա դարձյալ ապացուցում է, որ Ռուսաստանը շատ անտարբեր է այն միավորի հանդեպ, որ նա կուլ է տվել և շատ ավելի հոգատար է այն միավորի հանդեպ, որ նա պատրաստվում է կուլ տալ։ Ադրբեջանին հերթական քանակությամբ նորագույն զենք է մատակարվել Ռուսաստանի կողմից՝ բոլորովին վերջերս։

– Ներքին իմաստով՝ 2018-ին ընդառաջ այս այցը ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, հստակեցումներ կլինե՞ն, ըստ Ձեզ։

Ինձ թվում է, որ եթե Ամերիկան մի քիչ ավելի խելամիտ ու արագ զուգակցի Թրամփի իմփիչմենթի հետ ու տնտեսապես խեղդի Ռուսաստանին, ապա մենք տարածաշրջանում բոլորովին այլ պատկեր կունենաք։ Բայց այդ պատկերին դիմակայելու համար պետք են շատ ավելի բանիմաց ու ճկուն մարդիկ, այնպիսիք, որոնք չեն մնացել ռուսական պրոպագանդայի, շանտաժի ու դոսյեների տակ։ Ունե՞նք մենք արդյոք այդ ռեսուրսը՝ դա է խնդիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում