Ռուսական «Ավտո պլյուս» հեռուստաընկերության «Սեփական աչքերով» ծրագիրը Հայաստանի մասին տեսաֆիլմ է նկարահանում, որի առաջին մասն արդեն պատրաստ է:
Տեսաֆիլմում անդրադարձ է կատարվում Հայաստանի հարուստ մշակույթին, բազմադարյա ճարտարապետական կոթողներին, բնական հուշարձաններին: Տեսաֆիլմը նկարահանվել է Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ: Այն կրում է «Հայաստանի ոգին» խորագիրը:
Տեսաֆիլմի առաջին մասում անդրադարձ է կատարվում հայկական ձեռագործ գորգագործությանը, դուդուկին և դրա պատրաստման եղանակին, կոնյակագործությանը, նկարչական արվեստին: