Վաշինգտոնն ընդլայնել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ՝ ցուցակում ներառելով ՌԴ 4 քաղաքացու և մեկ ռուսական ընկերության։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Իրինա Խյուիշը, որը կապված է Velmur management PTE LTD-ի հետ, Ռուբեն Կիրակոսյանը, ով կապված է Gefest-M և Korea Tangun trading corporation ընկերությունների հետ, Միխայիլ Պիսկլինն ու Անդրեյ Սերբինը։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև «Գեֆեստ-Մ» ընկերությունը, որը գրանցված է Մոսկվայում։ Այն մեղադրվում է հյուսիսկորեական առևտրային «Տանգուն» կորպորացիայի հետ կապերի մեջ։
Բացի այդ, սահմանափակումներն անդրադարձել են Չինաստանից 5, Նամիբիայից 2 և Սինգապուրից 2 ընկերությունների վրա։