Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Ռուսական անձնագրերի արժեզրկումը. Մոսկվայում վախենում են «գունավոր հեղափոխությունից»

Միացյալ Նահանգները օգոստոսի 23-ից ժամանակավորապես դադարեցնում է վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին՝ այդ երկրում ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանն ի պատասխան: Վիզաների տրամադրումը կվերականգնվի մեկ շաբաթից, սակայն միայն Մոսկվայի դեսպանատանը, Ռուսաստանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանում ծառայությունը չի գործի անորոշ ժամանակ:

Այսպիսով` Ռուսաստանում ԱՄՆ աշխատակիցների թիվը 755-ով կրճատելու Կրեմլի որոշումը հարվածեց միայն ռուսաստանցիներին: Մի քանի հարյուր ռուսաստանցիներ, ովքեր բարձր վարձատրությամբ աշխատանք ունեին դեսպանատանը, դարձան գործազուրկներ, իսկ տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ զրկվեցին ԱՄՆ մեկնելու հնարավորությունից:

Դժվար չէ կանխատեսել, որ շուտով ԵՄ-ն կհետևի Վաշինգտոնի օրինակին, և ստացվում է, որ Կրեմլի արկածախնդիր քաղաքականությանը հետևած արևմտյան պատժամիջոցների հետևանքով արժեզրկվում է ոչ միայն ռուսական ռուբլին, այլ նաև անձնագիրը:

Մեծ հաշվով հասկանալի է, որ Ռուսաստանի միջին և հարուստ խավի համար Վաշինգտոնի երեկվա որոշումը չափազանց մեծ հարված է: Ռուսաստանցի մեծ ու միջին գործարարներն անդառնալի ֆինանսական, տնտեսական կորուստներ կունենան վիզային այս սահմանափակումներից:

Նկատելի էր, որ ԱՄՆ որոշումն ուժեղ ազդեցություն է գործել Ռուսաստանի իշխանությունների վրա, և նույնիսկ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նման փորձառու դիվանագետը կորցրել է քաղաքական ադեկվատությունը: Վերջինս երեկ, արձագանքելով Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցնելու ԱՄՆ որոշմանը, պնդել է, թե Վաշինգտոնն ուզում է ամեն կերպ դժգոհության ալիք ստեղծել Ռուսաստանի քաղաքացիների շրջանում: Լավրովը նույնիսկ ակնարկել է «գունավոր հեղափոխություն» հրահրելու ամերիկյան մտադրության մասին:

Ստացվում է` ԱՄՆ-ը ռուսաստանցիների համար այնքան գրավիչ երկիր է, որ եթե նրանք զրկվեն վիզա ստանալու հնարավորությունից, ապա Ռուսաստանում խժդժություններն անխուսափելի են: Եթե Վաշինգտոնն ունի Ռուսաստանի ներքին կյանքին միջամտելու այդպիսի ռեսուրս, ապա ինչո՞ւ չպետք է օգտվի դրանից, մանավանդ, եթե Ռուսաստանին համարում է «չարիքի առանցքի» երկիր:

Իրականում Ռուսաստանի իշխանություններն անհանգստացած են, որ երկրի գործարար և միջին խավերը բացահայտ կընդվզեն իշխանությունների դեմ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե ամերիկյան հրահրումներն են, այլ Ռուսաստանի իշխանության արկածախնդիր քաղաքականությունը: Եթե մինչև հիմա Ռուսաստանն, իր իսկ ձևակերպմամբ, «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարում էր հետխորհրդային երկրներում, հիմա դա ստիպված է անել սեփական տարածքում: Լավրովի երեկվա ասուլիսի տողատակում առկա էր անզորության անուղղակի խոստովանություն:

Հայաստանում քաղքենի մարդկանց մի շերտ կա, որ հպարտություն էր դարձրել ռուսական անձնագիր ունենալը: Օտարահպատակ այդ մարդկանց մնում է անկեղծորեն կարեկցել, որովհետև ռուսական անձնագիրը դառնում է իզգոյացման խորհրդանիշ, որով մարդիկ մեկուսանում են Ռուսաստանում՝ զրկվելով քաղաքակիրթ երկրներ մեկնելու հնարավորությունից: Հայկական անձնագրի վրա բացակայում է նվաստացուցիչ այդ խարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում