Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Սերժ Սարգսյանը կգտնի՞ Պուտինի «կոճակը»

Նախագահական նստավայրը տեղեկություն է տարածել, որ օգոստոսի 23-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Պուտինի հետ և կքննարկի հայ-ռուսական գործակցության ու տարածաշրջանային մի շարք հարցերի լայն շրջանակ: Սա իսկապես հետաքրքիր տեղեկատվություն է տեղեկատվական դաշտում առկա մի շարք ֆոնային գործոնների համատեքստում:

Նախ՝ իհարկե, անհրաժեշտ է արձանագրել, որ Սարգսյան-Պուտին հանդիպումն ինքնին արտառոց երևույթ չէ, այդուհանդերձ՝ հանդիպումների ժամանակացույցը տալիս է ինչ-ինչ ենթատեքստային հանգամանքներ արձանագրելու առիթ և հիմք: Նախ՝ ներքաղաքական իմաստով Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման է մեկնում մի ժամանակահատվածում, երբ խորհրդարանական «Ելք» դաշինքի առաջնորդների մի մասը բարձրացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամությունը դադարեցնելու խնդիրը, որի վերաբերյալ աշնանը խորհրդարանում պատրաստվում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Իհարկե, իշխող ՀՀԿ-ն անմիջապես և պարբերաբար հակադարձել է, որ Հայաստանի համար դա կեղծ օրակարգ է, բայց կասկած չկա, որ Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում այդ հարցը կլինի «անկեղծ» խոսակցության առարկա: Դա կլինի խաղաքարտ Պուտինի՞, թե՞ Սարգսյանի ձեռքին: Այստեղ, իհարկե, ամեն ինչ միարժեք չէ: Որովհետև հնարավոր է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ըստ ամենայնի, առավել ճշգրիտ կլինի խնդրի դիտարկումը այլ ֆոնային գործոնների համատեքստում, որովհետև ինքնին, որպես այդպիսին, հարցն իհարկե չունի կշիռ և արժեք:

Այդ իմաստով ներքաղաքական ասպեկտ պարունակող մյուս ֆոնային հանգամանքը օրերս Աստանայում ԵՏՄ վարչապետների հավաքին Կարեն Կարապետյանի հանդիպումն էր ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ և նրա Հայաստան այցի ժամկետների քննարկումը: Գրեթե կասկած չկա, որ այդ այցը կամա թե ակամա ծառայելու էր 2018 թվականի խնդրին, և Կարեն Կարապետյանը փորձելու էր օգտագործել այն խաղաքարտերի իր տրցակում:

Այդ համատեքստում էլ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի այցը Սոչի և հանդիպումը Պուտինի հետ պատասխանն է Կարեն Կարապետյան-Մեդվեդև հանդիպմանը, և Սարգսյանը ամենայն հավանականությամբ կփորձի չեզոքացնել Մեդվեդևի հնարավոր այցի հնարավոր «էֆեկտը»:

2018-ի համատեքստում, իհարկե, Սարգսյան-Պուտին հանդիպումը կարող է ունենալ առավել լայն ընդգրկում՝ անկախ Կարապետյան-Մեդվեդև հանդիպման հանգամանքից: Այստեղ, իհարկե, խոսքը ներքաղաքականից դուրս՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային համատեքստում է և թերևս ԱՄՆ-Ռուսաստան հարաբերության տիրույթում, այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրի համատեքստում:

Ի դեպ, այդ մասով Սարգսյան-Պուտին հանդիպումը կարող է դիտվել նաև մի կողմից՝ հակակշիռ Ալիև-Պուտին գրեթե մեկամսյա վաղեմության հանդիպմանը, կրկին Սոչիում, որից առաջ էլ երեխաների հետ հանդիպմանը Պուտինն արել էր Ալիևի հասցեին իր հայտնի հայտարարությունը, թե՝ մեկ ժամից խնդիրը կլինի ինձ մոտ, ես հանդիպում եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ինչ էր ուզոմ ասել դրանով Պուտինը՝ անորոշ է, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ռուս-ադրբեջանական հարաբերությունն ամենևին էլ ամենաբարձր կամ լավագույն տոների վրա չէ:

Ի՞նչ կկարողանա անել այդ իրավիճակում Սերժ Սարգսյանը: Այստեղ, իհարկե, մի կողմից՝ առաջնայինը Ադրբեջանին ռուսական զենքի տրամադրման հարցն է, որտեղ Երևանը կարծես թե անզոր է, իսկ մյուսը՝ Սարգսյան-Ալիև հնարավոր սպասվող հանդիպման օրակարգի հարցը:

Բանն այն է, որ Երևանի համար օրակարգում շատ կարևոր է հրադադարի պահպանման մեխանիզմների ամրագրումը, և Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հանդես են գալիս այդ օրակարգով, իսկ ահա Ռուսաստանն այդ հարցում, մեղմ ասած, պասիվ է, ինչն էլ նպաստում է Բաքվի ռազմական ակտիվությանը:

Կհաջողվի՞ Սարգսյանին Վիեննայի օրակարգի հարցում ակտիվացնել Պուտինին՝ Ալիևին ռազմական պասիվության բերելու համար:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում