Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը մոտ ժամանակներս պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Թուրքիայի ԳՇ պետի այցը նպատակ ունի եզրափակելու Անկարայում իրանցի գործընկերոջ հետ տեղի ունեցած բանակցությունները:
Իրանի ԳՇ պետ Բաղերին հայտնել է, որ Թուրքիան և իրանը համագործակցություն են սկսել, ինչպես սահմանային, այնպես էլ Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման շուրջ: