Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Եթե Թուրքիան համագործակցի ԵԱՏՄ-ի հետ, Հայաստանը կարող է օգտագործել իր իրավունքներն ու սահմանը բացելու հարց դնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել: Արդյոք նման հնարավորությունը կարո՞ղ է մտահոգել Հայաստանին:

– Թուրքիան լրջագույն խնդիրներ ունեի ԵՄ-ի հետ, մինչդեռ պատրաստվում էր նրա հետ մաքսային միություն ձևավորել: Բայց եթե հիմա ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ նման փաստաթողթ ստորագրել, նշանակում է՝ մեկնումեկից պիտի հրաժարվի: Եթե չհրաժարվի էլ, նույն համագործակցության պայմանները չի ստանա: Օրեր առաջ մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե Գերմանիան ավելորդ ջանք չի ներդնի, որ Թուրքիան դառնա ԵՄ-ի հետ մաքսային միության անդամ: Սա Թուրքիայի համար լուրջ խնդիր է: Եվ կարծում եմ, որ Ն. Զեյբեքչիի հայտարարությունը նաև քաղաքական ենթատեքստ ունի: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ին, որքան մեր երկիրը շատ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու հնարավորություն ունենա ու կարողանա օգտագործել այդ հնարավորությունները, այնքան կնպաստի մեր տնտեսության զարգացմանը: Ցավոք, մենք երբեմն այդ հնարավորությունները ստանում ենք, բայց չենք օգտագործում: ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ GSP+ համակարգ ունենք, շատ քիչ երկրներ ունեն այդ հնարավորությունները, բայց որքանով ենք այդ արտոնություններից օգտվում, քանի ընկերություն է դրանից օգտվում, և ինչ տնտեսական էֆեկտ ենք ստացել: Իսկ մենք՝ որպես երկիր, պատրա՞ստ ենք օգտվել այդ արտոնություններից: Արդյո՞ք մեր բիզնեսն ունի նման ցանկություն կամ հնարավորություն: Այս հարցերի պատասխաններն են ավելի կարևոր, քան թե հարցադրումները, թե ինչ տվեց ԵԱՏՄ-ն, կամ ինչ կտար ԵՄ-ն:

– Իսկ մեր գործարարներն ինչո՞ւ չեն կարողանում օգտվել GSP+ համակարգի արտոնություններից:

– Դրանից օգտվելու համար դու պետք է ունենաս համապատասխան որակի ծառայություն կամ արտադրանք, որ ԵՄ երկրներ արտահանվեն: Մեր գործարարներն այդ ուղղությամբ չեն աշխատում, քանի որ դա նշանակում է լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ չարչարանք, նոր շուկայի խնդիրներ: Միգուցե կան շատ օբյեկտիվ պատճառներ՝ սկսած տարածաշրջանային խնդիրներից, տրանսպորտային սահմանափակումներից մինչև ներքին մրցակցային դաշտը և գործող կառավարման համակարգի թերությունները, կոռուպցիան և այլն: Ամեն դեպքում մենք չունենք այն ապրանքը, որով կարելի է ներկայանալ: Իսկ եվրոպական շուկա մտնելու ճանապարհը մեզ ցույց են տալիս՝ տալով նման արտոնություններ: Ես չեմ ասում, թե եվրոպական շուկա մտնելը հեշտ է, բայց մենք, օրինակ, ոչ համապատասխան որակի գինի, ոչ էլ պանիր ունեցանք: Հիշում եք այծի պանրի հայտնի պատմությունը: Մենք որակյալ պանիր արտադրելու հնարավորություն չունենք, քանի որ դա շատ թանկ տեխնոլոգիա է պահանջում: Նույն ծիրանի կամ դեղձի որակը գնահատելով՝ ապրանքային տեսքի խնդիր ունենք և չենք կարողանում դա ապահովել:

– Բայց մենք ունենք, չէ՞, բարձրորակ պանիր կամ գյուղատնտեսական այլ ապրանք արտադրելու հնարավորություն, եթե համապատասխան տեխնոլոգիաներ ներդնենք:

– Այո: Միգուցե մեր բիզնեսն այդ ծախսերն անելու հնարավորությունը չունի: Ես հասկանում եմ, որ այդ GSP+ համակարգից օգտվելը նշանակում է լրացուցիչ ծախս, որի հնարավորությունը մեր այսօրվա տնտեսությունը կամ բիզնեսը չունի:

– Այդ դեպքում ի՞նչ է պետք անել, եթե մեր գործարարը նման ներդրումների հնարավորություն չունի:

– Առաջին հերթին հավասար դարձնել ներքին մրցակցային պայմանները, ներդրումների անվտանգություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն ապահովել: Մեզ մոտ անգամ խոշոր սեփականատերերն իրենց սեփականության տերը չեն, նրանք կարող են մի օր արթնանալ և տեսնել, որ ունեզրկված են: Իսկ դա ապահովելը նշանակում է ազատ մրցակցություն, ազատ մտածողություն, ազատ գործելու հնարավորություն:

– Այսինքն՝ առաջին հերթին դրանք պետության, կառավարությա՞ն լուծելիք խնդիրներն են:

– Միանշանակ: Ես մեր գործարարների հմտությունների հարցում որևէ կասկած չունեմ, բայց տեսնում եմ բոլոր այն խնդիրները, որոնք խանգարում են այդ հատկությունների դրսևորմանը: Գործող իշխանությունը ոչինչ չի անում վիճակը շտկելու ուղղությամբ: Կառավարման այս համակարգը թույլ չի տալիս, որ տնտեսությունը զարգանա: Իհարկե, դրանց ավելացրած նաև օբյեկտիվ պատճառները՝ տարածաշրջանային խնդիրները: Հիմա ասում ենք, որ ԵԱՏՄ-ն կարող է Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել: Դա պետք է ողջունել, եթե ստացվի, շատ լավ կլինի:

– Բայց դա կնպաստի՞ հայ-թուրքական սահմանների բացմանը:

– ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և կարող է օգտագործել այդ հանգամանքը, այդտեղ անգամ քաղաքական խնդիր կարող է լուծվել: Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Թուրքիայի համար շատ ավելի կարևոր լինի ԵԱՏՄ-ն, քան ԵՄ-ն: Թեև ես չեմ պատկերացնում, որ այդպես կարող է լինել, որովհետև Թուրքիան ԵՄ-ի հետ տնտեսական առումով այնպես է կապված, փոխադարձ այնպիսի ներդրումային ծրագրեր, տնտեսական միասնական գործունեություն են ծավալում, որ չես էլ տարբերում մեկը մյուսից: Ամեն դեպքում քանի որ հիմա Թուրքիան փնտրտուքների մեջ է, ԵՄ-ն էլ այդ երկրին հակադարձում է ունեցած ժողովրդավարական խնդիրների պատճառով, նա էլ խաղում է և ուզում ԵԱՏՄ-ի հետ համագործակցել: Մենք էլ ԵԱՏՄ անդամ ենք և Թուրքիայի անդամ դառնալ-չդառնալու վրա ազդելու իրավունք ունենք:

– ՌԴ-ին էլ է այդ համագործակցությունն այս պահին ձեռնտու, քանի որ նա էլ է Արևմուտքի կողմից մերժված:

– Իհարկե, բա ՌԴ-ի՝ ԵԱՏՄ ստեղծելն ի վերջո քաղաքական ծրագիր է եղել: Պարզ է, որ ՌԴ-ն էլ նման հնարավորություններն օգտագործելով՝ պետք է փորձի իր դերը բարձրացնել որպես համաշխարհային խաղացող: Ի դեպ, չի բացառվում, որ մի օր էլ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցություն ձևավորվի: Մի տեղում ռեսուրս կա, մյուս տեղում՝ տեխնոլոգիա, և երկուսի համագործակցությունը կարող է լավ արդյունք տալ:

– Իսկ եթե Թուրքիան ԵԱՏՄ մտնի կամ համագործակցի այդ միության հետ, իր հետ Ադրբեջանին է՞լ կբերի:

– Պիտի սպասենք, կարող է դա էլ լինել ու նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու դրանով բոլոր հարցերի լուծմանը:

– Դուք լավատեսություն եք արտահայտում, բայց երբ հայ-թուրքական սահմանի բացման շուրջ խոսակցություններն ակտիվանում էին, մեզ մոտ մտահոգություն էր առաջանում, թե այդպիսով Թուրքիան իր արտադրանքով կողողի Հայաստանն ու մեր՝ առանց այդ էլ թույլ արտադրությունը կոչնչանա:

– Որևէ երկիր սահմանները բացելուց չի տուժել, հատկապես շարքային սպառողները: Մեր տնտեսվարողները շատ ճկուն են, այնպիսի հնարավորություններ ու մրցակցային առավելություններ կգտնեն, որ հավասար կմրցակցեն թուրք գործարարների հետ ու անգամ նրանց առավելությունները կօգտագործեն: Այդ երբ է եղել, որ մեր գործարարները որևէ մրցակցության մեջ հայտնվել են պարտվողի դերում, եթե, իհարկե, ունեցել են ազատ հնարավորություններ: Հիշեք 1986թ. գորբաչովյան կոոպերատիվ շարժումը: Ի վերջո, մենք հաղթող դուրս եկանք, ի վերջո, առաջիններից մեկը մեր գործարարներն էին՝ ցեխավիկները, լավ իմաստով: Ի վերջո, 1990-ականների մասնավորեցման արդյունքում 1996-ից հետո մեր տնտեսական վիճակը բարելավվեց: Դա նաև մեր գործարարների հմտություններով էր պայմանավորված: ԵՏԱՄ-ի պայմաններում էլ եթե արտահանման ինչ-որ աշխուժություն կա, էլի գործարար հատկությունների արդյունք է: Իսկ եթե սահմանները բացվեն, ու ՀՀ-ում ազատ մրցակցային դաշտ լինի, ես համոզված եմ, որ մեր գործարարները լավագույնս կդրսևորեն իրենց հմտությունները: Տնտեսության համար ամենակարևոր երաշխիքը ազատ մրցակցային պայմաններն են:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում