Tuesday, 16 04 2024
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

Բոլոր օրակարգերը սպառված են. անորոշ իրավիճակ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, տարբեր քաղաքական ուժեր այս օրերին խոսում են աշնանը իրենց պայքարի ռազմավարության մասին: Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը:

-Բոլոր օրակարգերը սպառված են:

-Նոր օրակա՞րգ պետք է առաջ քաշել այս ճգնաժամային վիճակի հաղթահարման համար:

-Ժողովուրդը պետք է նոր օրակարգ թելադրի: Մենք շատ ցանկություններ ունենք, բայց նախ այդ ցանկությունները պետք է ժողովրդին դուր գան, որ իրենք օրակարգ թելադրեն: Ժողովուրդը վերջին ընտրություններին տվել է այդ հարցերին պատասխան: Մինչև նոր օրակարգ ձևավորվելը, կարծում եմ՝ բավական ժամանակ է պետք:

-Մինչև մյուս ընտրություննե՞ր, թե՞ կարող են ընտրություններից դուրս գործընթացներ ծավալվել: ՀԱԿ-ը չունի՞ նման օրակարգ:

-ՀԱԿ-ն իր օրակարգը ներկայացրել է, և ժողովուրդը տվել է իր պատասխանը: Հիմա պետք է սպասենք նոր ժամանակների, նոր օրակարգերի, պետք է նոր պահանջներ առաջ քաշենք: Ժողովուրդն ինքն է թելադրում օրակարգ, այլապես քաղաքական ուժերը, անհատները չեն կարող, եթե ժողովրդի շահերից և ցանկություններից չբխի այն: Հիմա անորոշ իրավիճակ է:

-Ընդդիմադիրների մի հատված նշում է, որ պետք է օրակարգ ձևավորել՝ որևէ կերպ թույլ չտալու Սերժ Սարգսյանին 2018-ին դառնա վարչապետ: Դուք այդպիսի օրակարգ պատկերացնո՞ւմ եք ընդդիմության համախմբման համար:

-Մեկ անգամ նշել եմ, հիմա էլ ասեմ, որ ինձ համար և ՀԱԿ-ի համար կարևոր չեն անձերը, կարևորը երկրի վիճակն է, որ այսօր պետք է արտագաղթը կանխվի, իսկ թե ով կլինի վարչապետ՝ էական չէ: ՀԱԿ-ը երբեք իր օրակարգում այդ հարցը չի քննարկել: ՀԱԿ-ն իր օրակարգը թելադրել է, առաջ է քաշել երկրի պետական շահից բխող ծրագիր, և եթե դրա շուրջ համախմբվեն առողջ մտածողները, ժողովրդի մեծամասնությունը, մենք արագ դուրս կգանք օրինաչափ զարգացման ճանապարհ, ձգձգվե՞ց՝ ուշ դուրս կգանք:

Նախ պետք է երկրի անվտանգության աստիճանը, պաշտպանությունը  բարձրացնել,  տնտեսական վիճակը փոխել: Շատ ավելի կարևոր հարցեր կան, քան այն, թե  ով կլինի վարչապետ, ով չի լինի: Հիմա մեր երկրում միակուսակցական համակարգի անցում է կատարվել և այդ կուսակցությունն էլ թելադրում է իր օրակարգը, բայց սա երկար չի կարող տևել, և պետք է ամեն ինչ իր հունի մեջ ընկնի, որ երկիրը բռնի իր օրինաչափ զարգացման ուղին:

-Պարոն Մալխասյան, տարբեր ընդդիմադիր ուժեր տարբեր կերպ են պատկերացնում իրենց հետագա գործունեությունը: Սկզբունքորեն տարբեր պատկերացումներ ունեցող ուժերը կարո՞ղ են համախմբվել իշխանափոխության օրակարգի շուրջ: Պատկերացնո՞ւմ եք արդյոք այդպիսի համագործակցություն:

-Ես ասացի, թե մենք ինչպես ենք պատկերացնում և թե ինչ է մեզ համար կարևոր, և ինչ առաջնային խնդիրներ ունենք: Բնականաբար, եթե ճիշտ և օրինաչափ օրակարգ լինի, ժողովուրդը կկողմնորոշվի, այսօր ժողովուրդը շատ լավ գիտակցում է, կարողանում է  կեղծն իրականից տարբերել, ինքը կարծում եմ՝ այդ հարցում ճիշտ կկողմնորոշվի և երբ մեծամասնությունը ճիշտ կողմնորոշվեց, այդ խնդիրը կլուծվի, եթե չկողմնորոշվեց, բնականաբար, այդ խնդիրն անընդհատ կձգձգվի: Առաջնահերթությունը պետք է լինի այն, որ երկրի տնտեսությունը, բանակը զարգանան, պետք է պաշտպանողականությունն ուժեղանա, պետք է այսօր բոլոր միջոցներն ուղղվեն մեր արտաքին ճակատն ու Ղարաբաղի անվտանգության խնդիրը լուծելուն: Ճիշտ դիվանագիտություն և մարտավարություն պետք է իրականացվի: Այս խնդիրները, որ քաղաքական ուժն էլ կարողանա ճիշտ ձևակերպել, ժողովրդի հոգուն և սրտին համահունչ լինի, բնականաբար կհավաքի հանրությանը: Հակառակ դեպքում՝ ժողովուրդը կվարվի այնպես, ինչպես վարվեց ապրիլի 2-ին:

-Ինչո՞ւ է իշխանությունը սկսել խոսել դեմոգրաֆիական խնդիրներից:

-Այո, անգամ իշխանության ներկայացուցիչները սկսել են խոսել, որ կառավարության համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ոչ թե բյուջեի կատարողականը, այլ բնակչության թվի աճը, քանի որ հասել ենք վտանգավոր սահմանագծին, գնալով բնակչության թիվը նվազում է, մեծանում է արտագաղթը: Իշխանություններն այսօր բարձրաձայնում են այն, ինչի մասին ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնում է: Սա պետք է զգաստացնի մեր ժողովրդին, ժողովուրդը պետք է գա այն գիտակցության, որ արդեն իշխանության մաս կազմող գործիչներ, պատգամավորներ այդ վտանգի մասին խոսում են, բարձրաձայնում, որ անգամ իշխանություններն են գիտակցում:

-Որքանո՞վ է հնարավոր թեժ աշուն: Զենք վերցնելու և պայքարելու մասին կոչերը շարունակվում են:

-Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև դա ճանապարհ չէ: Ավելի լավ ճանապարհն այն է, որ իշխանության միջից ավելի շատանան իշխանության մաս կազմող մարդիկ, ովքեր կգիտակցեն, և այդ ճանապարհով ավելի հեշտ կարելի է հասնել այդ խնդիրների լուծմանը:

-Այսինքն՝ ակնկալում եք, որ իշխանության մի հատված ներսից կդառնա պոտենցյալ ընդդիմությո՞ւն:

-Պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետական իշխանությանը փոխելու ամենաբարենպաստ ճանապարհն այն է, երբ իշխանության ներսից մի մասը դուրս է գալիս այդ իշխանության դեմ և սկսում է աջակցել ընդդիմությանը: Իհարկե, լավագույն ճանապարհն ընտրություններն են, որոնք երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում կարող է բարձրացնել: Դա պետք է գիտակցեն իշխանությունները, ինչը քիչ է պատահում, իսկ մնացած դեպքերում դա էլ է ճանապարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում