Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչ է սպասվում Հայաստանի հրաշք հավաքականին

2017 թվականի ամռանը բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային 6 հավաքականներ անցկացրել են պաշտոնական 32 հանդիպում, որոնցից 21-ում հաղթել են, իսկ մնացած 11-ում պարտություն կրել: Այդ 21 հաղթանակներից 3-ը տարավ Հայաստանի ազգային հավաքականը, որը մասնակցելով աշխարհի առաջնության նախընտրական փուլին՝ А ենթախբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Մեր հավաքականը մոտ էր աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում հայտնվելուն, բայց վճռական պահին զիջեցինք Բոսնիա և Հերցեգովինային: Հիշեցնենք, որ ընտրական փուլում Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթեց Սլովակիայի հավաքականին և Երևանում տպավորիչ խաղով առավելության հասավ Շվեդիայի բավական ուժեղ հավաքականի նկատմամբ:

«Հայաստանի ազգային հավաքականի ելույթը կարելի է լավ գնահատել, քանի որ առաջին անգամ էինք մասնակցում նման նախընտրական փուլի և հայտնվել էինք բավական ուժեղ կազմ ունեցող խմբում: Մեր կազմի գերակշիռ մասն առաջին անգամ հանդես եկավ հավաքականների մակարդակով պաշտոնական խաղերի. տղաները երիտասարդ են, դեռ փորձի կարիք ունեն: Ինչ վերաբերում է ընդհանուր արդյունքներին՝ վիճակագրությունը փաստում է, որ հավաքականները ընդհանուր առմամբ հաջող են հանդես եկել: Հատկապես հիացրին մինչև 16 տարեկանների տղաների և աղջիկների հավաքականները, որոնք մեր ապագան են:

Նշեմ, որ 2011 թվականին մեր 16 տարեկանների հավաքականը հիանալի ելույթ ունեցավ Բ դիվիզիոնում, և այն ժամանակ արդեն մենք հասկացանք, որ ապագայում կկարողանանք մեծահասակների մարտունակ հավաքական ունենալ: Այդպես էլ եղավ, այսօր մեր ազգային թիմում կան խաղացողներ, որոնք 6-7 տարի առաջ փայլել էին պատանեկան հավաքականներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Նշենք, որ մեր հավաքականը կազմված է մասնավորապես լեգեոներներից, որոնցից շատերը հանդես են գալիս ԱՄՆ-ի ուսանողական լիգայում: Խաղալով Հայաստանի հավաքականում՝ նրանք հնարավորություն են ստանում տեղափոխվել եվրոպական ակումբներ:

«Շատ կարևոր է, որ մեր հավաքականի խաղացողներն աստիճանաբար ամերիկյան համալսարաններից տեղափոխվում են Եվրոպա և հետագայում հավաքականին միանալու խնդիրներ չեն ունենա»,- հավելեց Նազարյանը:

Մեր երկրում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներն իրական բում առաջացրին: Շատերի կարծիքով՝ բասկետբոլի հավաքականն այսօր ամենաուժեղն է մեր երկրում: Բոսնիա և Հերցեգովինայի հետ մրցավեճում նախկին «Միկա» մարզահամալիրում մթնոլորտն իսկապես ֆանտաստիկ էր: Անկախ Հայաստանի պատմության մեջ մատների վրա կարելի է հաշվել սպորտային հանդիպումներ, որոնք անցել են նման մթնոլորտում:

Շատերը անհամբերությամբ են սպասում, թե երբ է հրաշքի որակավորում ստացած Հայաստանի ազգային հավաքականը նորից խաղալու: Սա խոսում է այն մասին, որ մարզասերներն ուղղակի ծարավ են հայկական թիմերի կամ հավաքականների մասնակցությամբ նորմալ հանդիպումներ դիտելու: Ֆուտբոլի ազգային հավաքականից հետո բասկետբոլի հավաքականն առաջինն էր, որը, մասնակցելով բարձր մակարդակի մրցաշարի, երեք հաղթանակ տարավ՝ մարզասերներին իրական տոն պարգևելով: Մեր հավաքականն իր պատմության ընթացքում անցկացրել է ընդամենը 12 պաշտոնական հանդիպում:

Չհայտնվելով աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլում՝ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին հանդես կգա Եվրոպայի Բ դիվիզիոնում: «Բ դիվիզիոնի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 24-ին, որից պարզ կլինի, թե ինչ է մեզ սպասվում: Պարզապես նշեմ, որ ՖԻԲԱ-ի նոր մրցակարգով հավաքականները ողջ տարվա ընթացքում պետք է հանդիպումներ անցկացնեն տանը ու դրսում: Սա արվել է բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար: Այս պահին Բ դիվիզիոնում հանդես գալու իրավունք ունեն 9 հավաքականներ: Նրանցից 4-ը պայքարելու են հաջորդ փուլ դուրս գալու համար, որտեղ նրանց կմիանան Ա դիվիզիոնից դուրս մնացած 8 թիմեր. 12 թիմեր կշարունակեն պայքարը 2-րդ փուլում: Կարելի է ասել, որ Բ դիվիզիոնից սկսվում է պայքարը 2021 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգրերի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Փաստորեն, մեր հավաքականը մի քանի ամսից կշարունակի պայքարը բասկետբոլային էլիտայում հայտնվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում