Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 22-ին, ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքն Արցախում, հույս հայտնելով, որ կազմակերպությունը կշարունակի նույն եռանդով իրականացնել իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում: