Thursday, 28 03 2024
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ

Բանանային տնտեսություն է. 6.2% աճն ընդերքը փորելով է ապահովվում

Մեկուկես ամիս առաջ, երբ Ազգային ժողովը Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փոփոխություն էր ընդունում, բնապահպաններն ահազանգում էին, որ այն իր նպատակին չի ծառայելու: Կառավարությունն այդ լրացուցիչ ջրառը բացատրեց երաշտային ամառ ունենալու հանգամանքով, որ Արարատյան դաշտավայրի հողօգտագործողներին կարողանան բավարար չափով ոռոգման ջուր հասցնել: Բայց բնապահպանները կանխատեսում էին, որ այդ ջուրը գյուղացիներին չի հասնի, և այն ավելի շուտ Ռուսաստանին պատկանող «Սևան-Հրազդան» կասկադին լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրելու և հավելյալ շահույթ ստանալու նպատակ ունի: Հետագա զարգացումները հենց դա էլ ցույց տվեցին:

Կառավարությունն անցած շաբաթվա իր նիստում հաստատեց, որ կասկադը ստացել է իր ակնկալած լրացուցիչ էլեկտրաէներգիան ու շահույթը, իսկ ԱՎԾ-ն էլ երեկ հրապարակեց 2017թ. հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական օպերատիվ տվյալները, որոնց համեմատ գյուղատնտեսությունն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2․4 տոկոս անկում է գրանցել: Բնապահպան Կարինե Դանիելյանն այս մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ շրջաններում կատարած իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հողօգտագործողը բավարար քանակությամբ ոռոգման ջուր չի ստացել: Այսինքն՝ Սևանի մակարդակի իջեցումը չնպաստեց մեր գյուղատնտեսության զարգացմանը, փոխարենն ավելացրեց ռուսական այդ ընկերության բարգավաճմանը: Ավելին՝ նույն ԱՎԾ տվյալներով՝ այս յոթ ամիսներին նախորդ տվյալների համեմատ աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։

Իսկ այս ամիս գյուղատնտեսության այդ անկումը շատ ավելի մեծ է եղել նախորդ՝ հունվար-հունիս ամիսների տվյալների համեմատ: Առաջին կիսամյակում այն 1․4 տոկոս էր: Եվ սա այն դեպքում, երբ հունիս-հուլիս ամիսները համարվում են գյուղատնտեսության ամենաակտիվ ամիսները, այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները պարբերաբար հայտարարում են, թե անցած տարվա համեմատ 2017թ. այս կամ այն պտուղի կամ բանջարեղենի արտահանումն էականորեն ավելացել է:

Իսկ ընդհանուր առմամբ, ԱՎԾ տվյալներով՝ մեր տնտեսությունը շարունակում է անշեղորեն աճել՝ 2017թ. հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է 6․2 տոկոս տնտեսական ակտիվություն: Ընդ որում՝ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների նկատմամբ դեռ 0․1 տոկոս էլ աճ է գրանցվել: Այնպես որ, անցած տարվա համեմատ մենք առնվազն 6 տոկոսով լավ ենք ապրում: Այլ բան է, թե մենք դա մեր մաշկի, մեր գրպանի վրա զգում ենք, թե ոչ: Եթե զգայինք, հավանաբար արտագաղթը կանգնած կլիներ, գոնե նույն տեմպերով չէր շարունակվի, մինչդեռ անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանից մեկնածների քանակն ավելի քան 15 հազար է, իսկ միայն 2017թ. մեկնել է 6200 մարդ: Կամ՝ եթե տնտեսական այդ աճը լիներ, աղքատությունը, գործազրկությունը և նման այլ բացասական երևույթները նվազած կլինեին:

Եվ տնտեսական աճի դրական հետևանքների վերաբերյալ բազմաթիվ նման այլ համեմատություններ կարելի է ներկայացնել, բայց Հայաստանում Ազգային վիճակագրական ծառայության ամիսներ առաջ ներկայացրած 6․2 տոկոս ակտիվությունը դեռ նման հետևանք չի թողել: Ավելին՝ ի հեճուկս կառավարության և ԱՎԾ-ի, բացասական զարգացումները, ինչպես նշեցինք, շարունակվում են: Ու երբ տնտեսական բլոկի պատասխանատուներին հարց է ուղղվում, թե եթե աճ կա, այդ դեպքում շարքային քաղաքացին ինչու դա չի զգում, պատասխանում են, թե դրա համար դեռ ժամանակ է պետք: Ի դեպ՝ 2000-ականների երկնիշ տնտեսական աճի դեպքում էլ, երբ այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր հարց ուղղվում, թե ինչու, օրինակ, ՀՀ քաղաքացին համարժեք՝ յուրաքանչյուր տարի այդ 10-12 տոկոս աճը չի զգում, նույն կերպ ասում էր, թե դրա համար դեռ ժամանակ է պետք:

Ամեն դեպքում, ըստ մեր ԱՎԾ-ի՝ 2017թ. հունվար-հուլիս ամիսների այդ 6․2 տոկոս ակտիվությունն առաջին հերթին ապահովել են արդյունաբերությունը՝ 12․7 տոկոս աճով, առևտուրը՝ 12․2 տոկոս աճով և ծառայությունների ոլորտը՝ 11․8 տոկոս աճով: 26 տոկոս աճել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը: Ընդ որում՝ այս ցուցանիշներն առանձնապես մեծ փոփոխությունների չեն ենթարկվել նախորդ մի քանի ամիսների հետ համեմատած՝ ընդամենը 0․3-0․5 տոկոս բացասական կամ դրական շեղում են գրանցել: Եվ նույն կերպ ցուցանիշների նվազումները շարունակվում են այն ոլորտներում, որտեղ նախորդ ամիսներին անկում էր եղել: Իսկ ամենամեծ՝ 8․7 տոկոս անկումը գրանցվել է շինարարության ոլորտում:

Թե՛ արդյունաբերության, թե՛ առևտրի և թե՛ ծառայության ոլորտների աճն էլ իր բացատրությունն ունի: Արդյունաբերությունը հիմնականում աճում է հանքարդյունաբերության հաշվին, թեև այս տարի մի փոքր էլ տեքստիլ արդյունաբերությունն է աճել: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ այս տարի անցած տարվա համեմատ 60 մլն դոլարից ավելի հանքանյութ է արտահանվում: Եվ սա շատ նման է բանանային տնտեսությանը, որ ոչ թե նոր տեխնոլոգիաների հաշվին են արտադրություն զարգացնում, այլ ընդամենն ընդերքը փորելով: Առևտրի ծավալների աճը փորձագետները պայմանավորում են վերջին ամիսներին տրանսֆերտների ավելացմամբ: Եթե դրսից, մասնավորապես ՌԴ-ից մեր հայրենակիցներն ավելի քիչ փող ուղարկեն, առևտուրը չի աճի: Այնպես որ, այդ աճը մեր տնտեսության զարգացումների հետ կապ չունեցող ցուցանիշ է: Իսկ ինչ վերաբերում է ծառայությունների աճին, որի մեջ մտնում է նաև զբոսաշրջությունը, ապա այս դեպքում էլ տվյալ ցուցանիշն իր բացատրությունն ունի: Անցած տարի Ապրիլյան պատերազմից և Երևանի կենտրոնում երկու շաբաթ և ավելի տևած «Սասնա ծռեր»-ի այդ իրադարձությունների արդյունքում զբոսաշրջությունն էական աճ չգրանցեց: Եվ այդ ֆոնի վրա այս տարվա փոփոխությունը պետք է զգալի աճ դառնար:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում