Ներքաղաքային տրանսպորտային ցանցը սպասարկող ընկերության վարորդները շարունակում են «սևով» աշխատել:
Վարորդներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում դեռևս ամեն ինչ շարունակում է նույնը մնալ. «հազիվ հասցնում ենք վճարել մեր վրա դրված պլանը»:
Վարորդները ողջունում են տրանսպորտի ոլորտում սպասվող բարեփոխումները. «Մենք էլ ենք վատ զգում, ավտոբուսը լավ է, մեծ է, մարդիկ մաքուր կնստեն: Մեզ ձեռ է տալիս աշխատավարձով աշխատել, ժամ ու պատարագով»:
Մանրամասները՝ տեսանյութում