Վանի կենտրոնական փողոցներից մեկում քրդերեն երգող 2 երեխա ձերբակալվել են:
Ըստ թուրքական Demokrathaber.org կայքի՝ երեխաներց մեկը եղել է 12, մյուսը 13 տարեկան:
Նշվում է, որ ոստիկաններն առգրավել են այն գումարը, որը երեխաներին տվել էին փողոցում նրանց ունկնդրող անցորդները:
Դեռևս հայտնի չէ, թե ոստիկաններն ուր են տարել քրդերեն երգող քուրդ երեխաներին, փոխանցում է ermenihaber.am-ը։