Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ընդդեմ Հայաստանի՝ լոկալ և մասշտաբային պատերազմի ռուս-ադրբեջանական պատրաստություն

Բոլոր այն փորձագետները, ովքեր կանխատեսում են հայ-ադրբեջանական նոր պատերազմ, մեծ հաշվով, ճիշտ են: Կանխատեսումների համար հիմք են հանդիսանում Ադրբեջան սպառազինությունների մեծածավալ մատակարարումները: Խաղաղության պատրաստվող կամ պաշտպանությունն ամրապնդելու նպատակ ունեցող երկիրը սպառազինության նման ծավալի, հարձակողական զինատեսակների անհրաժեշտություն չունի:

Վաղը Ռուսաստանում մեկնարկող «Բանակ 2017» խորագրով գագաթնաժողով-ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվելու են C-500 և Антей-400 նորագույն զենիթահրթիռային համակարգերը, որոնց հավանական գնորդների ցուցակում փորձագետները նշում են նաև Ադրբեջանը։ Գնորդների ցուցակը բավականին մեծ է՝ Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Ալժիր, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա, Եգիպտոս, Իրան, Իրաք, Քուվեյթ, Կատար։ Ընդ որում, պոտենցիալ գնորդներին C-500-ը և Антей-400-ը ներկայացվելու են փակ ցուցադրությամբ։ C-500-ը, որը Ռուսաստանը կունենա արդեն 2019թ-ին, ըստ ռազմական փորձագետների` կարող է խոցել հայտնի թիրախներից գրեթե բոլորը, այդ թվում նաև ամերիկյան թռչող սարքերը:

Այս ամբողջ տեղեկատվությունը թույլ է տալիս անել մի քանի ուշագրավ եզրակացություն: Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել համակարգեր, որոնք նրան թույլ կտան մտնել թե՛ լոկալ ռազմական գործողությունների և թե՛ լայնամասշտաբ պատերազմի մեջ: Բաքուն, ըստ էության, նախապատրաստվում է տևական դիմակայության, որովհետև Ռոսասսանից մտադիր է գնել զինատեսակներ, որոնք այդ երկրի ռազմա-արդյունաբերական համալիրի զինանոցում հայտնվելու են տարիներ անց:

Զուր է նաև որոշ փորձագետների լավատեսությունը, թե Մոսկվայում գիտակցել են Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճը ու մտադիր են սահմանափակել Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Իրականությունը միանգամայն այլ է և հուշում է այն մասին, որ Ադրբեջանը ռուսաստանյան նորագույն սպառազինության հնարավոր գնորդների շարքում է: Իսկ սա, իր հերթին, հուշում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության նոր մակարդակի և որակի մասին: Ու սա` չնայած այն հանգամանքին, որ Ռուսատանը դաշնակցային պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ և միջնորդական առաքելություն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակն առաջնահերթություն են դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության, պաշտպանական համակարգերի դիվերսիֆիկացիան և ոչ ստանդարտ դիվանագիտական քայլերը` ուղղված Ադրբեջանի միջազգային մեկուսացմանը: Իհարկե, այս ամենն իրականացնելու համար Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին, պետք է գիտակցեն նոր որակի պետություն ունենալու անհրաժեշտությունը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում