Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

«Թուրքիան ուզում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»

Հայկական մեդիադաշտում ակտիվորեն քննարկում են Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությունը, թե Թուրքիան մտադիր է համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ՝ ԵՏՄ մաքսային տարածքին կամ այլ կերպ ասած՝ ազատ առևտրի գոտուն միանալու մասին:

«Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի մաքսային միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաև Եվրասիական տնտեսական միության հետ»,- Իզմիրում հայտարարել է թուրք նախարարը: Արձագանքելով սրան՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նկատել է, որ ԵՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամների համաձայնությունը: Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը իր հերթին ասել է հետևյալը, որ ԵՏՄ պայմանագրով նախատեսված չէ ԵՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն, և բացի այդ՝ «զավեշտալի է, երբ ԵՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵՏՄ մաքսային տարածքի միջև»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, որքանո՞վ է հավանական, որ Թուրքիան համաձայնագիր կստորագրի Եվրասիական միության հետ:

Հարկավոր է ճիշտ վերծանել Թուրքիայի ուղերձը: Նախ, նման հայտարարություններով է հանդես եկել նաև Էրդողանը, իսկ հիմա հայտարարություն է անում նախարարը: Սա նշանակում է, որ հաշվի առնելով խնդիրները Եվրոպական միության հետ՝ Թուրքիան իսկապես ելք է փնտրում դեպի եվրասիական տնտեսական տարածքի շուկան, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը այս միության լիարժեք անդամ է, և Թուրքիան չի կարող դա անել՝ առանց Հայաստանի համաձայնության: Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելու մտադրությունը ցույց է տալիս, թե ինչ քայլեր է պատրաստվում անել Անկարան այս ուղղությամբ: Թուրքիան ձգտելու է կարգավորել կամ բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև սա ԵՏՄ-ի միակ երկիրն է, որն ուղղակիորեն սահմանակցում է Թուրքիային, և միայն դրանից հետո է հնարավոր ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը: Ահա այսպես պետք է վերծանել Թուրքիայի հայտարարությունը:

– Իսկ սա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների, սահմանի հարցի վրա:

– Դա արդեն կախված է Անկարայից: Համենայնդեպս, մենք տեսնում ենք նշաններ, որ Թուրքիան փորձում է տարբերակներ գտնել Երևանի հետ հարաբերությունները սերտացնելու համար: Նրանք հիմա ուղղակիորեն չեն խոսում Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին, խոսում են ԵՏՄ-ի մասին, բայց Թուրքիան գրագետ դիվանագետներ ու տնտեսագետներ ունի, նրանք հասկանում են խաղի կանոնները: Տվյալ դեպքում նրանք «զոնդաժ են նետում», փորձում են ստուգել Հայաստանի տրամադրությունները: Կարծեմ Շավարշ Քոչարյանը Հայաստանից արձագանքեց, որ դա հնարավոր չէ և այլն: Այո, այն տեսքով, որով դա հնչեցվեց, հնարավոր չէ, բայց դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան խորհրդակցություններ սկսի Երևանի հետ: Երևանը, անշուշտ, կխորհրդակցի Մոսկվայի, Մինսկի, Աստանայի և այլոց հետ, և կընդունվի համատեղ որոշում հարաբերությունների նորմալացման մասին, որովհետև ԵՏՄ ազատ առևտրի գոտուն միանալու ամենաշահավետ, ամենաարդյունավետ ճանապարհը Թուրքիայի համար թուրք-հայկական սահմանի բացումն է, այլ տարբերակ չկա:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Թուրքիան մտադիր է կարգավորե՞լ հարաբերությունները Հայաստանի հետ:

Այո, հայտարարությունը միայն այդպես է ընկալվում, եթե գրագետ գնահատենք:

– Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի գործոնի մասին: Չէ՞ որ Ադրբեջանն ամեն կերպ փորձել է և փորձում է խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

– Իրավիճակը կտրուկ փոխվում է, Ադրբեջանն այլևս առաջվա ազդեցությունը չունի, փոխվում է իրադրությունը Մերձավոր Արևելքում, Իրաքի քրդերը սեպտեմբերին հանրաքվե են անցկացնելու անկախության մասին: Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի Սիրիայի քրդերի հետ և ընդհանրապես գտնվում է աշխարհաքաղաքական անկայուն վիճակում, շատ բարդ է իրավիճակը Թուրքիայի հարավարևելյան և Հայաստանին սահմանակից քրդաբնակ շրջանում, և եթե Իրաքի Քրդստանը անկախություն հռչակի՝ դա Թուրքիայի պառակտման լուրջ վտանգ կարող է առաջացնել: Այս իմաստով Հայաստանի հետ սահմանի բացումը և միացումը ԵՏՄ ազատ առևտրի գոտուն, ի դեպ, ելքերից մեկն է Թուրքիայի համար քրդերի դեմ հակախաղ գտնելու: Խոսքը միայն տնտեսության մասին չէ: Այսպիսով՝ թուրք դիվանագետները սկսում են գործել բոլորովին այլ ռեժիմում, և Ադրբեջանն այլևս երկրորդական նշանակություն ունի: Սեպտեմբերի 8-10-ը Էրդողանը կլինի Ադրբեջանում, և կարծում եմ, որ այս սցենարները կքննարկվեն Ալիևի հետ:

– Իսկ չե՞ք կարծում, որ խնդիրն ավելի շատ Թուրքիայի հարաբերություններն են Արևմուտքի և Ռուսաստանի հետ:

– Այո, ճիշտ ուղղությամբ եք մտածում, Թուրքիան փորձում է այլընտրանքային՝ հակաարևմտյան սցենար խաղալ, հակակշռել Արևմուտքի հետ հարաբերություններին Ռուսաստանի հետ հարաբերությունների միջոցով, բայց հարցն այն է, որ նույնիսկ ընթացակարգի առումով Թուրքիան չի կարող շրջանցել Հայաստանի դիրքորոշումը և համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ: Դա անհնար է: Պետք է լինի միաձայն որոշում: Հայաստանն իրավունք ունի վետո կիրառել ցանկացած որոշման նկատմամբ, ուստի ԵՏՄ-ի մակարդակով հարցեր լուծելու համար Ադրբեջանը և Թուրքիան, նախ, պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ:

– Ի՞նչ էր ակնարկում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

– Ակնարկն այն է, որ նա ճիշտ է մատնանշել ընթացակարգը՝ նախ հարկավոր է պայմանավորվել Հայաստանի հետ, որովհետև այս պետությունը ոչ միայն ԵՏՄ անդամ է, այլև սահմանակցում է Թուրքիային: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները բացելը նշանակում է ազատ առևտրի գոտու ստեղծում սկզբից սահմանամերձ գոտում, իսկ հետագայում կարելի է ապրանքներ տեղափոխել Հայաստանի տարածքով տնտեսական գոտու մյուս հատվածներ: Իհարկե, Շավարշ Քոչարյանը կուզենար լսել Թուրքիայի այն հայտարարությունը, որ նրանք ուզում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Թուրքիան իր համար ստորացուցիչ է համարում ցյուրիխյան արձանագրությունները տապալելուց հետո նման անսպասելի հայտարարություն անելը, ուստի նրանք հիմա հայտարարություն են անում՝ ուղղված ԵՏՄ-ին: Սա ընդհանուր հայտարարություն է, իսկ փաստացի գործողությունը Երևանի հետ երկխոսություն սկսելն է: Կսպասենք դրան: Դա կարող է նաև բլեֆ լինել, ինչպես թուրքերը հաճախ անում են, բայց այսօր քաղաքական իրադրությունը շատ բարդ է Թուրքիայի համար, և կարծում եմ՝ աշնանը Թուրքիայի կողմից կարող ենք սպասել քայլերի՝ Հայաստանի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում