Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Հայաստանի քրեաօլիգարխիայի աստղի խավարումը

Այսօր հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը վաճառել է «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իր 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի: Մինչ այս էլ` Հայաստանի նախկին վարչապետն այլ բիզնես էր վաճառել օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի համակարգին քաջածանոթ մարդկանցից մեկն է և, եթե օտարում է բիզնեսները, ապա իր համար առնվազն փակել է գործող իշանություն ինչ-որ կարգավիճակով վերադառնալու հարցը: Կամ Սերժ Սարգսյանն է մերժել Աբրահամյանի վերադարձը՝ չներելով նրա հավակնություններն ու ինտրիգայնությունը, կամ էլ` Արգամիչին կարգավիճակ է առաջարկվել, որը նրա համար պատվաբեր չի եղել: Համենայնդեպս, Հայաստանի իշխանության հիմքը բիզնեսն է, մարդիկ պաշտոնների են ձգտում այն պաշտպանելու համար, ու մինչև հիմա հակառակ տրամաբանությունը չի գործել:

Գուցե Հովիկ Աբրահամյանը բիզնեսները վաճառում է, որովհետև չի ուզում դրանք դարձնել իշխանությունների հարձակումների թիրախ: Այդ դեպքում` տրամաբանական կլիներ ենթադրելը, որ նախկին վարչապետը զբաղվելու է ընդդիմադիր գործունեությամբ: Բայց նման հեռանկարը հարիր չէ Աբրահամյանի տեսակին, հետո` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածություններով, ըստ էության, փակվել է նրա մուտքը ԲՀԿ, մանավանդ, խորհրդարանական ընտրություններից ամիջապես հետո Ծառուկյանի դաշինքում տեղի ունեցած մանդատային ձախողված խռովությունը կապվում էր հենց Աբրահամյանի անձի հետ: Սակայն բիզնեսների օտարումը կարող է ավելի պարզ, ընդ որում` ոչ քաղաքական մոտիվացիա ունենալ:

Նախկին վարչապետը քաջածանոթ է տնտեսական ճգնաժամի իրական մասշտաբին և, անշուշտ, կանխատեսում է, որ երկրի վիճակն աղետալի է լինելու հատկապես 2019-20թթ-ին, երբ մտահոգություն կա, որ Հայաստանի բյուջեն չի կարող սպասարկել անգամ արտաքին պարտքի մարումը: Շատ նման է նրան, որ Հովիկ Աբրահամյանը ռիսկային գոտուց, այսինքն` Հայաստանից, դուրս է բերում իր կապիտալը` այն փոխադրելով ավելի ապահով երկիր: Ասում են` Հովիկ Աբրահամյանը Գերմանիայում տուն և անշարժ գույք է գնել: Ամեն դեպքում` Հայաստանի քաղաքականության մեջ, կարծես, փակվում է Հովիկ Աբրահամյանի էջը: Սա կարող է մայրամուտի խորհրդանշական իմաստ ունենալ նրան այնքան հարազատ քրեաօլիգարխիայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում