Կոմիտասի պողոտայի՝ դեպի Տիգրանյան փողոց ընկած հատվածում գտնվող ավտոլվացման կետը բնակիչների համար դարձել է գլխացավանք:
Ավտոլվացման կետը գտնվում է բնակելի շենքի դիմաց, առողջապահության նախարարությունը չափել է և աղմուկը գնահատել է նորմայից ավելի, ինչը խանգարում է բնակիչներին:
Վերջիններս դիմել են Արաբկիրի թաղապետարան, ոստիկանություն, և միայն ոստիկանության միջոցով կարողացել են որոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը:
«Ներվային ենք դարձել, էլ չենք դիմանում: Ոչ կարողանում ենք քնել, ոչ հեռուստացույց նայել»,- նշեց բնակիչներից մեկը:
Բնակիչները սեփականատիրոջը չեն ճանաչում, բայց պատրաստվում են դիմել համապատասխան մարմիններին:
Բնակիչները պատրաստվում են կրկին դիմել ոստիկանություն, և հուսով են, որ 30 օրվա ընթացքում խնդրին լուծում կտրվի:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք հաշվի առելով նման խնդիրները, պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: