Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա նշանավոր մտավորական, անվանի գրող, հրապարակախոս, դրամատուրգ, Երևանի պատվավոր քաղաքացի Պերճ Զեյթունցյանի մահվան մասին:Ահռելի է նրա ավանդը հայ արձակի, դրամատուրգիայի, ազգային կինոյի ու թատերարվեստի ոլորտներում: Մտավորականի իր բարձր, զուսպ ու խոհեմ կերպարը բացառիկ օրինակ էր մեզանում, իսկ հայրենասիրական ու քաղաքացիական բովանդակության ստեղծագործությունները՝ բացառիկ արժեքներ, որոնք շարունակելու են կրթել նոր սերունդներ: Իմ խորհին ցավակցությունն եմ հղում Ձեյթունցյան ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին, ինչպես նաև բազմահազար ընթերցողներին ու երկրպագուներին»,-ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, նշել է Տարոն Մարգարյանը: