Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երևանում գործող շուկաները դատարկ են, իսկ հատուկ նոր ուսումնական տարվա համար բերված ապրանքները շարունակում են մնալ վաճառասեղանին:
Շուկաների վաճառողները, զուգահեռ անցկացնելով նախորդ տարիների հետ, միաբերան պնդում են՝ առևտուրը նվազել է, շուկաները դատարկ են: Ով փող ունի՝ շուկա չի մտնում, ով էլ չունի՝ բավարարվում է նախորդ տարվա գնումներով:
«Շատ վատ է վիճակը, շուկաները օրերով դատարկ են, արտագաղթը ազդումէ մեր վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց շուկայի վաճառողներից մեկը:
Մեկ ուրիշն էլ թեև դժգոհ չէր սեպտեմբերյան գնումներից, սակայն արձանագրեց, որ նախորդ տարվա համեմատ առևտուրը շատ է նվազել, չնայած առաջարկվող գները շատ մատչելի են: