Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ասում են՝ դեկտեմբերին ներում կշնորհվի. Հրաչյա Հարությունյանի ազգականները սպասում են

Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամներն ու հարազատները չեն հուսահատվել և դեռ սպասում են, որ Սերժ Սարգսյանը ներում կշնորհի Հարությունյանին, և նա կկարողանա իր ընտանիքի հետ լինել և զբաղվել իր բուժման հարցերով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դատական նիստից հետո էլ նախագահի ներման հանձնաժողովից չեն պատասխանել իր դիմումին:

«Դեռ սպասում եմ: Օրերս երբ գնացի, ինձ ասացին, որ դատական նիստը պետք է կայանա, իրենց ուղարկեն համապատասխան թղթերը, և նոր հնարավոր կլինի դիմումին պատասխանել: Ես էլ դեռ սպասում եմ»,- ասաց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ ոչ պաշտոնապես, խոսակցությունների մակարդակով լսել է, որ դեկտեմբերին հնարավոր է Հրաչյա Հարությունյանը ներմամբ ազատ արձակվի: «Սա պաշտոնական չի, բայց նրանով, նրա գործով հետաքրքրված անձը, պատգամավորները հույս են տալիս, ասում են, որ հնարավոր է՝ դեկտեմբերին ազատ արձակվի»,- նկատեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, թե սպասո՞ւմ էին, որ հայաստանյան դատարանը անփոփոխ կթողնի Հարությունյանի վճիռը, քանի որ ավելի վաղ խոսակցություններ կային, որ նույն արարքի համար Հայաստանում նվազագույն պատիժը 4 տարի է, և հենց այդքան իր պատիժն արդեն կրել է Հարությունյանը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Չգիտեմ: Դեռ սպասում ենք: Ասել են՝ մի 20 օրից նոր պարզ կլինի, թե ինչ պատժաչափ է լինելու»:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:

Նրան վերջերս տեղափոխեցին Հայաստան, և օրերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչեց ՌԴ վճիռը և այն համապատասխանեցրեց ՀՀ օրենսդրությանը:

Հրաչյա Հարությունյանը ՌԴ-ում պատիժը կրել է 4 տարի ժամկետով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում