Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ՀՀ Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ հանձնարարվել է աշխատանքներ տանել նախատեսված տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու համար: