Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՌԴ-ն կարող է Գերմանիային վերադարձնել Պրուսիան, Կալինինգրադը, բայց ոչ Հայաստանի տարածքները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

-«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը Ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ վերլուծություն է հրապարակել հեղինակավոր Ստրատֆոր վերլուծական կենտրոնի կայքում: Ի թիվս այլ մտահոգությունների նշվում է, որ 2016 թվականի ապրիլից հետո Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան հեռու են հակամարտության կարգավորումից։ Արդյո՞ք կիսում եք այս մտահոգությունը։

-Հարցը լուծված է, ես այդ մասին բազմիցս նշել եմ, ու հերիք է մեր ժողովրդի ուղեղը լցնել նրանով, թե իբր հարցը պետք է կարգավորվի։ Խնդիրը միջազգային ճանաչումն է, դա հեռու է։ Իմ կարծիքը միանաշանակ է՝ մենք դրանք կհասնենք, եթե առաջ շարժվենք դեպի Կուր-Արաքս խառնարան։ Սա հարցի լուծման միակ ճանապարհն է։ Կուր-Արաքս խառնարանը հասնելու գործողությունների ծրագիր պետք է ունենանք։ Դա Հայաստանի անվտանգությունն ապահովելու միակ տարբերակն է։

Իսկ այս տեղանքը կոնֆլիկտի արտաքին դրսևորվման աղբյուր է, մենք մտածում ենք՝ լեռներով կպաշտպանվենք, իսկ ադրբեջանցիք մտածում են՝ Ստեփանակերտը երկու քայլի վրա է՝ հարցը կլուծենք։ Կոնֆլիկտն այս տեղանքով սարքած է։ Ես բացահայտորեն ասում եմ՝ ՀՀ իշխանությունները, որի մեջ Դավիթ Շահնազարյանն առանցքային դերակատար է եղել՝ և՛ ՀՀՇ-ում, և՛ ԱԱԾ-ում ենթարկվել են օտարի կամքին և առաջացրել են մի պաշտպանական բնագիծ, որն անկայուն է և ռազմաճակատ՝ հանգստի գոտի չէ։ Այդ թիմը դա է առաջացրել։ Իսկ մնացածի մասով ասացի՝ հարցը լուծել ենք, առաջ կշարժվենք՝ կստացվի։ Մենք պետք է հասկանանք մի բան՝ զիջելու բան չունենք, նաև չպետք է նահանջենք։ Եթե նայեք քարտեզը, կտեսնեք՝ ամեն բանական մարդ կհասկանա։ Ես առաջարկում եմ շարժվել դեպի Կուր-Արաքս խառնարան։ Շատ եմ ասել, նույնիսկ Ադրբեջանի թուրքերն են զարմանում իմ այդ առաջարկից։

-Զեկույցի մեջ նշվում է նաև, որ Հայաստանը կոնֆլիկտի պատճառով հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, և որ մեր դաշնակից Ռուսաստանն էլ մեզ չի օգնում։

Ռուսաստանը մեզ չափավոր է օգնում։ Մեր պետությունը կայացնելը՝ իմ ու ձեր խնդիրն է։ Հյուսիսային Կորեան տեսնո՞ւմ եք՝ փոքրիկ պետություն է, չի վախենում։ Ասում են՝ կոչնչացնենք Հյուսիսային Կորեան, բայց կարողանո՞ւմ են։ Ունեն կամք, իրենց պետությունը պաշտպանելու վճռանակաություն, նույնիսկ Միացյալ Նահանգներն է հանդուրժում։ Օգնություն խնդրող ժողովրդին ոչ ոք չի գա, իսկ հաղթողին դիմավորում են։ Պետք է նկատի ունենալ, որ մեր վարկանիշը միջազգային հարթակներում բավականին բարձրացել է Ապրիլյան պատերազմից հետո, որովհետև մեր եղած վիճակով վիժեցրել ենք ադրբեջանա-ռուսա-իսրայելական դավադրությունը։ Նույնիսկ Հայաստանում, ովքեր որ ասում էին՝ եկեք հանձնվենք, նրանք լռեցին, գերեզման մտան, հող հանձնողները Հայաստանում գերեզման մտան, ծպտուն չեն հանում։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ մեր խնդիրը կլուծվի։ Ոչ մի տեղ մեր ուժի դիմաց Ադրբեջանը հաթղանակ չի տարել, մենք պետք է մեր ծրագիրն ունենանք ու առաջ գնանք, այս տարածքը մեզ երբեք կայունություն չի տա։

-Կա նաև մտահոգություն, որ Մոսկվան կփորձի օգնել Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերահսկողությունը Բաքվին վերադարձնելու հարցում: Այսօր նման վտանգ, կարծում եք, կա՞։

Ճիշտ է, բայց այդ տարածքները Ռուսաստանի ձեռքը չեն, մեր բանակի ձեռքում է։ Դրան համաձայն չէ Իրանը, կարծում եմ՝ ամերիկացիները ևս համաձայն չեն լինի։ Ռուսաստանը կարող է Գերմանիային վերադարձնել Պրուսիան, Կալինինգրադը, նա Հայաստանի տարածքները վերադարձնել չի կարող, եթե ռուսուլմաններն ու 5-րդ շարասյունը ուղեղ չմաշեն գիշեր-ցերեկ։

-Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Ռուսաստանը ձգտում է Ղարաբաղում ռազմական ներկայություն հաստատել։

-Այո, իհարկե, նրա փորացավը խաղաղապահ զորքեր տեղակայելն է, բայց դրան դեմ է Իրանը։ Իրանը մեր բնական դաշնակիցն է։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն արտաքին ուժեր են, ու նրանց շահերը սպասարկող հայերը ևս օտար ուժեր են։ Օրինակ՝ Լիպարիտյանը, չնայեք որ հայ է՝ օտարի շահ է սպասարկում։ Ինչպես որ Կասյանը, Միկոյանը, եկավ Հայաստանի Հանրապետության վրա բանակ բերեց։ Ես առաջարկում եմ, որ երիտասարդ սերնդի ուղեղը չպղտորեն սուտ վերլուծություններով ու կանխատեսումներով։

Խնդրի չլուծման պատճառն օլիգարխիան է, պետության կառուցվածքն ու նպատակի բացակայությունը, թող հարցն ուրիշ տեղ չփնտրեն։ Այդպիսի խնդիր ունեցողը պետություն ու գիտություն է զարգացնում, անո՞ւմ են։ Ուրեմն թող շառը չգցեն կոնֆլիկտի վրա՝ խնդիրը 300 տարի էլ լինելու է ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում