Թուրք և եմենցի մոտ 600 ուխտավորներ բարեհաջող տարհանվել են Մեքքայի հյուրանոցներից մեկից այնտեղ բռնկված հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով քաղաքի քաղպաշտպանության գլխավոր վարչությանը։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։ Բռնկումը տեղի է ունեցել 15 հարկանի շենքի 8-րդ հարկի կացարանների օդորակման համակարգում։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հատուկ հանձնաժողովը հրդեհի առաջացման պատճառների հետաքննություն է սկսել։