Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Գազպրոմի» շահույթը կրճատվել է 11 անգամ․Հայաստանը՝ փրկարար թակարդում

Անցյալ շաբաթ ռուսական «Գազպրոմ» ընկերության կիսամյակային հաշվետվությունից պարզ դարձավ, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընկերության շահույթը կրճատվել է 11 անգամ (1100%)։

Սա ցանկացած ընկերության, նույնիսկ «Գազպրոմի» նման հսկայի համար կործանարար ցուցանիշ է: Շատերը շտապում են գուժել ընկերության սնանկացման-կործանման մասին՝ հատկապես, որ, համաձայն կանխատեսումների, «Գազպրոմի» վիճակը առաջիկայում ավելի է ծանրանալու՝ պայմանավորված ամերիկյան նոր պատժամիջոցների կիրառմամբ, որոնց արդյունքները կերևան տարեվերջին: Չնայած որոշ վերլուծաբաններ փորձում են ընկերության շահույթի նման անկումը բացատրել նախաձեռնած մի շարք ծախսատար ենթակառուցվածքային նախագծերով, այդուհանդերձ, ամերիկյան պատժամիջոցները այս հսկայի սնանկացման համար լավ պայմաններ են նախապատրաստել:

Սկսած 2014թ.-ից՝ գազի արտահանման ծավալների աճով հանդերձ, «Գազպրոմի» շահույթները շեշտակի անկում են արձանագրում: Ավելորդ չէ նշել, որ նվազել են նաև ռուսական տնտեսության մեկ այլ հսկայի՝ «Ռոսնեֆտի» շահույթները:

Այդ մակարդակի անկումների պայմաններում անգամ ՌԴ-ում հույս ունեին, որ պատժամիջոցներն ուղղակիորեն չեն հարվածի ռուսների էներգետիկ նախագծերին: Սակայն հարվածել են, և հետևանքներն ակնառու են: Ռուսական այս հսկաները գումարի սղության պատճառով արդեն իսկ ստիպված են սառեցնել ենթակառուցվածքային նախագծերի զգալի մասը:

Ինչ վերաբերում է ամերիկյան պատժամիջոցներին, սրանք տարածվում են բոլոր այն արևմտյան ընկերությունների վրա, որոնք 1 մլն ԱՄՆ դոլարից ավելի ներդրում կանեն ռուսական խողովակաշարային նախագծերում: Հասկանալի է, որ արևմտյան ոչ մի ընկերություն չի ցանկանա 1 մլն-ի համար հարվածի տակ դնել իր հետագա գործունեությունը:

Իրականում պատժամիջոցները երկսայր են. չնայած դրանք կիրառվում են քաղաքական նպատակներով՝ Ղրիմի բռնակցման, Դոնբասում պատերազմ սանձազերծելու համար, խորքային նպատակը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի համար ՌԴ-ի դեմ պատնեշների ստեղծումն է: Սրանից բացի, պատժամիջոցների արդյունքում հարվածի տակ է հայտնվում նաև «Թուրքական հոսքը», որը «Հյուսիսային հոսքի» հետ մեկտեղ շրջանցելով Ուկրաինան՝ պետք է Եվրոպայում վերջնականապես ամրապնդեր «Գազպրոմի» դիրքերը:

Միացյալ Նահանգները քաղաքական աստառի տակ տնտեսական խնդիրներ է լուծում՝ փորձելով պատժամիջոցների միջոցով Եվրոպայում առավելագույնս նվազեցնել ռուսական գազի վաճառքը՝ այն փոխարինելով իր թերթաքարային գազով:

Նշենք, որ «Գազպրոմը» մատակարարում է Եվրոպայում սպառվող գազի երրորդ մասը:

««Հյուսիսային հոսք-2» նախագիծը տապալելու փորձերը խտացված բնական գազի (վերջինս ավելի թանկ է, քան բնական գազը) պոտենցիալ մատակարարների կողմից անարդար մրցակցության բաղադրիչ է: Քաղաքական դրդապատճառ ունեցող այս տնտեսական սահմանափակումները արդյունքում կհանգեցնեն շուկայում էներգառեսուրսների թանկացմանը»,- վերջերս հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նա դրանով ընդգծել է եվրոպական երկրների համար առկա ռիսկը, քանի որ, ըստ վերլուծաբանների, Եվրամիությունը առնվազն առաջիկա տարիներին ստիպված է ավելացնել գազի ներմուծման ծավալները:

Որքան էլ որ ՌԴ ղեկավարությունը փորձում է ներկայացնել, թե պատժամիջոցների հասցրած վնասները հաղթահարելի են, այնուամենայնիվ՝ մասնագետների գնահատմամբ, այդ ամենի արդյունքում երկրի ՀՆԱ-ի աճը նվազում է, շուկան կորցնում է իր գնողունակությունը, անկում են գրանցում վառելիքի բորսայական գները, և շղթայական բազում բացասական դրսևորումներ են արձանագրվում:

Նման իրավիճակում «Գազպրոմի» համար որպես տրամաբանական ելք կարող էր լինել գազի գների բարձրացումը, ինչի մասին ակնարկում էր Նովակը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ դա լավագույն ելքը չէ, և քիչ է հավանականությունը, որ ռուսները գնան այդ ճանապարհով: Հետևաբար Հայաստանը այս փուլում զերծ է մնում հերթական «գազային հարձակումից»:

Մյուս կողմից էլ՝ եթե նույնիսկ գազի գները վերանայվեն, ապա այն, ամենայն հավանականությամբ, Հայաստանին չի վերաբերի, որովհետև Հայաստանի սպառած գազը (մոտ 2 մլրդ խմ) կոմերցիոն առումով ռուսական այս ընկերության համար չնչին է: Ռուսաստանը գազը Հայաստանի համար օգտագործում է զուտ քաղաքական նպատակներով, և քիչ է հավանականությունը, որ ռուսները իրենց համար խիստ անբարենպաստ զարգացումների փուլում կգնան Հայաստանի ժողովրդի հետ հարաբերությունների ավելի սրման: Այդուհանդերձ, այս անգամ քիչ է հավանականությունը, որ ռուսները կվերանայեն գազի գները նույնիսկ Եվրոպայի համար:

«Գազպրոմի» անկումի «աղմուկին» զուգահեռ՝ գրեթե նույն օրերին հրապարակվեց Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեի հարցազրույցը, որում վերջինս հաստատում է, որ Հայաստանը դիմել է իրենց՝ առաջարկելով գազի մատակարարումների ծավալները հասցնել օրական 2-2,5 մլն խմ-ի: Դա այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի դիմաց Հայաստան առաքվող իրանական գազի ծավալները այժմ օրական մեկ մլն խորանարդ մետրից պակաս են:

Բեհզադ Բաբազադեն ասել է նաև, որ իրենք նախընտրում են Հայաստանի հետ ստորագրել գազի արտահանման ծավալների ավելացման ուղիղ, առանձին համաձայնագիր՝ միաժամանակ ուժի մեջ պահելով նաև գազ էլեկտրաէներգիայի դիմաց հայ-իրանական պայմանագիրը: Նա հաստատել է, որ այդ ուղղությամբ հայկական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ ավելացնելով, որ «Հայաստանը նախընտրում է ռուսական գազի գինը, որն ավելի ցածր է, սակայն այն մեզ համար այնքան էլ ընդունելի չէ»:

Դրանով իսկ իրանցի պաշտոնյան մեկ անգամ ևս հասկացրել է, որ գազի գնի վերաբերյալ հայերի ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը: Վերջինս, անդրադառնալով Վրաստանի հետ գազային բանակցություններին, նշել է, որ վրացիների հետ գազի մատակարարումների մասին պայմանագիրը ստորագրվել է, բայց չի լրամշակվել, քանի որ Վրաստանի ու Հայաստանի միջև բանակցությունները չեն ավարտվել, իսկ իրանական գազը Վրաստան է մտնելու Հայաստանի տարածքով:

Միամտություն կլինի մտածել, որ գազի ասեղին նստած ռուսական տնտեսության հերթական անկման փուլում այդ երկրում աշխատող մեր հայրենակիցները չեն տուժի: Հետևաբար, եթե վերջին մեկ տարում որոշակի կայունություն էր արձանագրվում այնտեղ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների եկամուտներում և Հայաստան ուղարկվող տրանսֆերտներում, ապա առաջիկայում այդ առումով որոշակի բացասական զարգացումները կանխատեսելի են: Բացասական միտումներ կդրսևորվեն նաև Հայաստանից դեպի այդ երկիր արտահանվող մթերքների իրացման առումով:

Մյուս կողմից՝ ոչ պակաս միամտություն կլինի մտածել, որ «Գազպրոմի» անկման ու Իրանի պաշտոնյայի հայտարարության համընկնումը պատահականություն է: Առավել քան անլուրջ կլինի կարծել, թե Հայաստանն ինքնուրույն է դիմել իրանական կողմին՝ առանց հարցը ռուսների հետ քննարկելու: Եթե նույնիսկ հայ պատասխանատուների մոտ հրաշքով ազգային շահերի թելադրանքով գործելու, «Գազպրոմի» հարկադրանքից ազատվելու ներքին մղում առաջանար, միևնույն է՝ նրանք նման քայլի չէին գնա, քանի որ կա մինչև 2043թ. գազային պայմանագիր խեղդօղակը, որով ամեն պահի ռուսները դարձի կբերեին հայ դասալիքներին: Բայց աշխարհում, այդ թվում և տարածաշրջանում ընթացող զարգացումները կարծես բոլորովին նոր խաղի կանոններ են պարտադրում:

Վրաց-հայկական գազային բանակցությունները շարունակվում են այն դեպքում, երբ հիմնական՝ վրաց-իրանական բանակցություններն ավարտվել են, և երկու կողմն էլ սպասում են հայերի պատասխանին: Հայաստանը, որ վաղուց ռուսական թակարդում է, հիմա բոլորովին նոր ու թերևս իր համար փրկարար թակարդում է հայտնվել:

Բոլոր այս տարիներին ռուսները Հայաստանի համար որպես մահակ օգտագործել են էներգետիկան, ավելի կոնկրետ՝ գազը: Հիմա կարծես վրաց-պարսկական ուժերով ճեղքման հնարավորություն է բացվում, որը իրավիճակ է փոխելու: Հայաստանին մնում է չխոչընդոտել վրաց-իրանական տնտեսաքաղաքական հարաբերությունների խորացումը և ձգտել ներքաշվել այդ հարաբերությունների հորձանուտ, որը հնարավորություններ կստեղծի դուրս գալու ռուսական ճահճից:

Պատմության ընթացքում Հայաստանը հաջողություն է ունեցել այն դեպքերում, երբ Ռուսաստանը գտնվել է անկման փուլում, պարտված վիճակում: Զարգացումները կարծես նման սցենար են ուրվագծում: Հայաստանը կառավարողներին մնում է հոգեբանորեն պատրաստ լինել նման զարգացումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում