Renault Espace ավտոմեքենան, որը Ֆրանսիայի Մարսել քաղաքում մխրճվել էր ավտոբուսային երկու կանգառների մեջ, գողացվել էր այսօր առավոտյան։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Այսօր մեքենան մխրճվել էր քաղաքի տարբեր շրջաններում գտնվող ավտոբուսային կանգառների մեջ։ Զոհվել է մի կին, ևս մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է։
Դեպքերին առնչություն ունենալու կասկածանքով իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 35-ամյա տղամարդու և կալանավորել։ Նրա արարքի դրդապատճառների մասին չի հաղորդվում։
Հեռուստաաալիքի տեղեկություններով՝ տղամարդը տառապել է հոգեկան շեղումներով։