ԱՄՆ Արկանզաս նահանգի Քոնուեյ քաղաքում չարագործը բանկոմատ է գողացել ամբարձիչի օգնությամբ։ Այս մասին հայտնում է KATV-ն։
Հանցագործությունը կատարվել է ուշ գիշերը։ Տեսահսկման խցիկների արած կադրերում երևում է, թե ինչպես է գողն ամբարձիչ-բեռնատարով պոկում բանկոմատը տեղից ու տանում։
Ոստիկանությունում կարծում են, որ գողության հետևում կանգնած են մարդիկ, ովքեր կապ ունեն շինարարական արդյունաբերության հետ։