Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ պարգևներ են պատրաստել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պարգևատրել է ռուսական ԱԻՆ «ԻԼ 76» օդանավի անձնակազմին, որը մի քանի օր շարունակ մասնակցեց Խոսրովի արգելոցի հրդեհաշիջման աշխատանքին:

Ըստ էության, հենց ռուսական օդանավի ներգրավումը հնարավորություն տվեց Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածումը կասեցնել և անցնել արդեն մարման ռեժիմի: Ռուսական օդանավը ներգրավվեց Հայաստանի դիմումից հետո, հայ-ռուսական փոխօգնության պարտավորության շրջանակում:

Մեծ հաշվով, Հայաստանին ոչ թե լավություն է արվել, մեծահոգություն, այլ պարզապես կատարվել է գործողություն, որը ներառված է արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների դեմ պայքարի գործողությունների հայ-ռուսական համաձայնագրերում: Դա՝ իմիջիայլոց, ի պատասխան այն դրսևորումների, որոնց հեղինակները փորձում են ռուսական օդանավի ներգրավվածությունը դիտարկել իբրև հյուսիսից Հայաստանին եկած հերթական փրկություն՝ մոռանալով, որ մի քանի տարի առաջ էլ մեծ հաշվով հարավից՝ Հայաստանից էր օգնություն գնացել հյուսիսում՝ Ռուսաստանում, մոլեգնող հրդեհի մարման աշխատանքներին:

Դա, իհարկե, որևէ կերպ չի նսեմացնում այն օգնության արժեքը, որ ցուցաբերվեց Հայաստանին Խոսրովի արգելոցի հրդեհի մարմանը ներգրավված օդանավի տեսքով: Թեկուզ և դա երկկողմ պայմանագրերով նախատեսված փոխօգնություն է, այդուհանդերձ՝ անկասկած է, որ պետք է երախտագիտություն ու շնորհակալություն հայտնել օգնության ձեռք մեկնելու յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ՝ անկախ նրանից, թե որ երկրից է օգնությունը:

Եվ այդ իմաստով, իհարկե, ռուսական օդանավի անձնակազմի պարգևատրումը միանգամայն հասկանալի և տրամաբանական քայլ է՝ հատկապես, եթե այստեղ դիտարկենք նաև, այսպես ասած, քաղաքակրթական համատեքստը:

Բանն այն է, որ գործ ունենք մտածողության մի տիրույթի հետ, որտեղ նման պարգևատրումները, մեդալների, շքանշանների, պատվոգրերի հանձնումները հասարակական և «էլիտայի» գիտակցության մեջ դեռևս խորը նստած երևույթներ են, իրականության հանդեպ վերաբերմունքի և գնահատման չափանիշներ: Այնպես որ՝ ամենևին պետք չէ բացառել, որ, օրինակ, ռուսական օդանավի անձնակազմը ամենայն անկեղծությամբ, չնայած շնորհակալության բազմաթիվ խոսքերին, կարող էր մտածել, որ մի պարգևի էլ չարժանացան, և ինչ անշնորհակալ գտնվեց Հայաստանը:

Այդ ամենից զատ, սակայն, կա նաև խնդրի, այսպես ասած, քաղաքական ենթատեքստը: Բանն այն է, որ Խոսրովի արգելոցում հրդեհի մարումից հետո իրադարձությունները տեղափոխվում են արդեն իշխանության դաշտ, որտեղ սկսվում է փաստորեն արտակարգ իրավիճակի համար պատասխանատուի կամ ընդհանրապես հանրության աչքի առաջ պատասխանատվության դուրսգրման գործընթացը: Իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մեկի կամ ինչ-որ թևի համար հրդեհը ունենալու է քաղաքական հետևանք: Ինչպիսի՝ դժվար է, իհարկե, ասել, բայց հնարավոր է պատկերացնել խաղի լրջությունը՝ հաշվի առնելով այն նվազագույն կարճաժամկետ խնդիրը, որի առաջ կանգնած է իշխանությունը՝ 2018-ի կառավարություն և ստատուս քվո: Իսկ այդ խնդրում Ռուսաստանի վերաբերմունքը կարող է ունենալ առանցքային նշանակություն, ըստ այդմ՝ Ռուսաստանի հանդեպ ամենափոքր վերաբերմունքի դրսևորումն արդեն ստանում է կարևոր նշանակություն:

Ռուսական օդանավի անձնակազմին պարգևատրել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը: Իրավիճակը ուշագրավ է նաև նրա մասով, քանի որ ակնառու էր, որ համացանցային տիրույթում հրդեհը փորձ է արվում խաղարկել նաև նրա դեմ, իրավիճակը քաղաքական նպատակով շրջել նրա դեմ՝ խաղարկելով, այսպես ասած, նրա «արևմտամետության» հանգամանքը: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ Տոնոյանը Սերժ Սարգսյանի վստահությունը վայելող պաշտոնյաներից է, պարզ է դառնում, թե հրդեհը ինչպիսի շեշտադրումով և ինչ քաղաքական ենթատեքստով է փորձ արվել խաղարկել:

Տոնոյանից հետ չմնաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, որն այս ամբողջ պատմության մեջ ընդհանրապես շատ ավելի բազմաշերտ քաղաքական թիրախավորումների ներքո է՝ հաշվի առնելով նրա՝ ՀՅԴ անդամ լինելը ու նաև՝ թե՛ ՀՅԴ ղեկավարներից շատերի, թե՛ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ոչ միարժեք հարաբերությունների հանգամանքը: Առավել ևս, որ Խոսրովի հրդեհի օրերին, երբ Հայաստանում թեժ պայքար էր հրդեհի դեմ, վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանից հեռու էր և Աստանայում քննարկում էր Հայաստան՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևի այցի ժամկետները, իսկ հետո էլ Մոսկվայում հայկական «էլիտայից» հեռու նշում էր ծննդյան տարեդարձը:

Այդ տեսանկյունից հրդեհաշիջումը Հայաստանում շարունակվում է, պարզապես արդեն ոչ թե անտառում, այլ իշխանական համակարգում: Հետաքրքիր է՝ ինչ պարգևներ են պատրաստել Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, և՝ ո՞ւմ համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում