ԱՄՆ-ը օգոստոսի 23-ից դադարեցնում է Ռուսաստանի ողջ տարածքում ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան դեսպանատանը։
Ոչ միգրացիոն վիզաները թույլ են տալիս ժամանակավորապես գտնվել ԱՄՆ տարածքում։ Փաստաթղթերի այդ տեսակի մեջ են մտնում զբոսաշրջային, գործարար և կրթական բնույթի ուղևորությունները։
Ընթացակարգը կվերսկսվի սեպտեմբերի սկզբին, բայց միայն Մոսկվայում։ Այդ միջոցառումներն ամերիկյան դեսպանատանը պարզաբանել են աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ։