Իրանը կոչ է արել Թուրքիային անցնել Իրաքի հյուսիսում PKK-ի դեմ համատեղ գործողությունների։ Այդ առաջարկն Անկարայում քննարկել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Հուսեյն Բաղերին և Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարը՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Հաղորդվում է, որ ներկայում Իրանն ու Թուրքիան բանակցություններ են անցկացնում Իրաքի հյուսիսի 9 կետերում ռազմական գործողությունների մեկնարկի շուրջ։
Առաջիկա ռազմական գործողությունից այլ մանրամասներ չեն հաղորդվում։