Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Երբ վերանում է սահմանը պետության և կրիմինալի միջև. ի՞նչ կապ ունեն «օրենքով գողերը» պատգամավորի և գեներալի հետ

Երեկ լրատվամիջոցները գրեցին Ազգային ժողովի պատգամավոր, հանրությանն ավելի շատ հայտնի «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի և քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած տհաճ միջադեպի, ծեծկռտուքի մասին: Կայքերից մեկի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ: ԱԺ պատգամավորին շշով հարվածողը քրեական հեղինակություն Ազատանցի Պետոն է եղել, ով Օշականցի «օրենքով գող» Գևորիկի և «օրենքով գող» Զապի մտերիմ ընկերն է, ինչպես նաև գեներալ Օգանովսկու սանիկը:

Իրազեկ աղբյուրների տեղեկացմամբ՝ Մանուկյանի մարդիկ էլ ծեծի են ենթարկել քրեական հեղինակությանը: Զայրացած օրենքով գողերը իրենց ընկերոջ համար խոստացել են Շշի Մելոյի հետ հաշվեհարդար տեսնել: Իր սանիկի պատիվը պաշտպանելու է շտապել նաև Ղարաբաղի գեներալ Օգանովսկին:

Ամենաարտառոցն այն է, որ մենք սկսել ենք սովորական վերաբերվել նման փաստերին, երբ պատգամավորները, պաշտոնյաները դառնում են կրիմինալ պատմությունների «հերոսներ»: Սա մի կողմից՝ խոսում է իշխանության վտանգավոր կրիմինալիզացիայի, մյուս կողմից՝ այդ փաստի նկատմամբ հասարակության հանդուրժողականության մասին: Հասարակության մեջ մարդիկ գնահատվում են ոչ թե իրենց շնորհներով, ինտելեկտով, տաղանդով, այլ քրեական հակումներով: Ինչքան խորն են պաշտոնյայի, պատգամավորների քրեական կապերը, այնքան պահանջարկված է նա իշխանության համակարգում:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շրջապատը ոգևորվում է այն փաստից, որ իրենց շեֆը անձամբ է դիմավորում Հայաստան ժամանած «օրենքով գողերին»՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը: Նման բան չի կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի իմացության, իսկ Ալեքսանյանը փորձում է «փայ» ունենալ բոլոր հնարավոր ոլորտներում. պատգամավոր է, ԵԿՄ վարչության անդամ, մոնոպոլիստ, գողերին ընդունող-ճանապարհող: Եվ այս ամենը նա ծառայեցնում է համակարգում իր ազդեցության մեծացմանը, իր բիզնես-«կայսրության» ընդարձակմանը:

Մամուլը բազմիցս գրել է քրեական շրջանակների հետ Հովիկ Աբրահամյանի, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի առնչությունների մասին, սակայն այդ փաստերը ոչ միայն չեն դատապարտվել, այլև համարվել են այդ գործիչների համակարգային ազդեցության դրսևորում:

Նույն Մելիք Մանուկյանը չէր հայտնվի քրեական սկանդալի կիզակետում, եթե շրջապատված չլիներ հանցագործ աշխարհով: Կամ՝ եթե օրինապաշտ քաղաքացի ու պատգամավոր լիներ, ապա միջադեպին իրավական ընթացք կտար՝ քրեական հաշվեհարդար տեսնելու փոխարեն:

Սակայն ի՞նչ օրինականություն պահանջես մեկից, ով «Ծառուկյան» դաշինքի այն օդիոզ դեմքերից մեկն է, ով Ծառուկյանի հետ իր հարաբերությունները կառուցում է վերջինիս թիկնազորի ոչ անհայտ պետ Էդոյի միջոցով, ով մինչև օլիգարխացումը քրեական աշխարհի ներկայացուցիչ էր: Կամ՝ ինչպե՞ս կարող է պատերազմող երկրի գեներալը քավոր-սանիկական հարաբերություններ ունենալ քրեական հեղինակությունների հետ: Գեներալ Օգանովսկին բացառություն չէ, ավելի շուտ՝ օրինաչափություն է: Ուսումնասիրեք, օրինակ, ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի, հայտնի այլ գեներալների կերպարները, շրջապատները:

Հայաստանում իշխանությունը ոչ թե հովանավորում է, այլ սերտաճած, նույնացած է կրիմինալի հետ: Հենց այստեղ էլ վերջանում է պետությունը՝ տեղը զիջելով քրեական միջավայրին, որտեղ ռազբորկաներն ավելի կարևոր են, քան քաղաքական, տնտեսական, մարզամշակութային իրադարձությունները միասին վերցրած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում