Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

2014թ.-ին տրանսպորտի ոլորտում բարեփոխումները ավելի իրատեսական էր, քան հիմա. նոր խնդիրներ են առաջանալու

«Իմ կարծիքով՝ 2014թ.-ին հանրային տրանսպորտի ոլորտում բարեփոխումներ անելը շատ ավելի հեշտ գործընթաց էր, քան այժմ, որովհետև այսօր կան նաև տաքսի ծառայություններ, որոնք  ծառայություն են մատուցում այնպիսի գներով, որոնք դարձել են իրական լուրջ այլընտրանք երթուղային տրանսպորտի համար: Բայց  պետք չէ երթուղային ցանցը փրկելու համար վատ վիճակի մեջ  դնել նաև տաքսու վարորդին, որովհետև նա ևս իր սոցիալական խնդիրն է լուծում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Երևանի հանրային տրանսպորտի ոլորտում փոփոխություններ կատարելու  վերաբերյալ  քաղաքապետարանում ընթացող քննարկումներին:

Մյուս կողմից էլ, սակայն, Բաբկեն Պիպոյանի պնդմամբ՝ հանրային տրանսպորտը  գործարկելու  համար չպետք է արհեստականորեն թանկացվի տաքսի ծառայությունների վճարը, քանի որ սա  իր հերթին  այլ խնդիրներ է առաջացնելու թե՛ տաքսու վարորդների, թե՛ սպառողների  համար:

«Մենք հիմա  այն  վիճակում ենք, որ արդեն բավականին բարդացրել ենք  տրանսպորտային համակարգը բուժելու պրոցեսը, և եթե մի փոքր էլ ուշացնենք, ապա հնարավոր է, որ այլևս ընդհանրապես չկարողանանք բուժել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լուրջ մոբիլիզացիա»,- ասաց նա:

Անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ  Վահե Նիկոյանի այն հայտարարությանը, թե  շահագործումից այլևս հանվելու են  միկրոավտոբուսներն ու չի լինելու գծատեր հասկացությունը, Պիպոյանը նշեց, որ իրականում հնարավոր չէ լինի այնպես, որ  ամբողջ  մայրաքաղաքում  միանգամայն վերանան միկրոավտոբուսները, քանի որ քաղաքի ծայրամասային թաղամասերում, այդուհանդերձ, շարունակելու են շահագործվել միկրոավտոբուսները: Հարցին՝ արդյո՞ք գազելների շահագործումը դադարեցնելը  սոցիալական խնդրի չի հանգեցնի դրանց վարորդների շրջանում, բանախոսը  պատասխանեց. «Եթե մենք խոսենք անվտանգության տեսանկյունից, ապա սոցիալական հարցը երբեք չի կարող ավելի կարևոր լինել, քան անվտանգության հարցը:

Քաղաքի ծայրամասերում գազելներ հաստատ պետք կլինեն, և  վարորդների մի մասը ակամա իր աշխատանքը չի կորցնի, իսկ երկրորդ կարևոր դրույթն այն է, որ պակասացնելով  գազելների թիվը և ավելացնելով ավտոբուսների քանակը՝ բնականաբար, դուրս  մնացած վարորդներն  ունենալու են աշխատանք, քանի որ ավտոբուսներն են ավելանալու, և վարորդների կարիք կլինի: Եվ մեկ ուրիշ  կարևոր  հանգամանք էլ կա. քանի որ  վարորդն իրավունք չունի վարելու օրական 16 ժամ, և եթե քաղաքապետարանը դա ստուգի և թույլ չտա այլևս, ապա մեկ ավտոբուսին բաժին է ընկնելու ոչ թե մեկ վարորդ, այլ երկու, որոնցից մեկը կվարի  օրվա մի կեսը, իսկ  օրվա մյուս կեսը կվարի մյուս վարորդը»:

Պիպոյանը վստահ է՝ միանգամայն հնարավոր է  ոլորտը բարեփոխել այնպիսի  ձևով, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերի համար:

Զրույցի ընթացքում անդրադարձանք  նաև այս փոփոխությունների արդյունքում տրանսպորտի ուղեվարձի  հնարավոր թանկացմանն ու  ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի:

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում