Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վերացական կոչերը՝ փողոց դուրս գանք, ռեսթարթ լինենք, վաղուց մոբիլիզացնող չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ աշնանը պայքար են սկսելու, չի բացառվում նաև փողոց դուրս գալը։ Ի՞նչ  եք կարծում՝ այդ մեթոդները դեռ  ակտուա՞լ են։

«Ժառանգությունը» նշում էր, որ պետք է միավորման գործընթաց սկսի այդ փողոցային պայքարը կազմակերպելու համար, բայց հիմա պետք  է հստակեցնենք՝ ինչի՞ շուրջ։ Ընդդեմ ինչ-որ բանի միավորումը չի աշխատում, դա չի կարող լինել մոբիլիզացիոն գործոն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ միավորումը պետք է տեղի ունենա հանունի, իսկ այստեղ էլ պետք է հստակություն լինի։ Այսինքն՝ որ ուժերն են լինելու և  ուր գնալու համար։ Այն, ինչ որ նախկինում կար՝ դեմ ենք իշխանությանը, եկեք տապալենք, հետո կորոշենք՝ ինչ  ենք անելու, այլևս չաշխատող տարբերակ է։ Պետք է հստակություն լինի՝ նրանք Հայաստանի ապագան որտե՞ղ են տեսնում՝ արևմտյան ինտեգրացիոն համակարգերի՞, թե՞ ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի ինտեգրացիոն համակարգերի հետ։ Խնդիրն այն է, որ քաղաքական դաշտում շատ քիչ ընդդիմադիր ուժեր են մնացել, և պետք է հստակություն լինի։ Այնպես չլինի՝ եկեք միավորվենք, տապալենք ՀՀԿ-ին, հետո կորոշենք։ Դա չի աշխատում, վաղուց պետք է հասկացած լինեին։ Բնականաբար, նրանք, ովքեր կողմ են Ռուսաստանի հետ ինտեգրացիոն համակարգերի խորացմանը, երբեք չեն միավորվի նրանց հետ, ովքեր Հայաստանը տեսնում են Արևմուտքի հետ խորը համագործակցության մեջ,  և հակառակը։ Բացի այդ՝ պետք է վերջ տրվի փողոցային պայքարի մասին խոսակցություններին, պետք  է վաղուց արդեն վերջ տրվեր դրան։  Հասարակությունը չունի փողոց դուրս գալու ուժ, հետո պետք է հստակեցվի՝ հասարակության ո՞ր մասը պետք է դուրս գա փողոց՝ երիտասարդնե՞րը, թե՞ ոչ։ Նրանք, ովքեր կողմ են արևմտյան ինտեգրացիայի՞ն, թե՞ հակառակը։ Որպեսզի շահագրգիռ մասը փողոց դուրս գա, պետք է բավականին մեծ գումարներ ներդնես, որպեսզի այդ հատվածին կարողանաս կազմակերպել։ Դու պետք է գումար ներդնես, գործողություններ իրականացնես, որպեսզի այդ մարդկանց կազմակերպես, նոր փողոց դուրս բերես ու նրանց ճնշմամբ ինչ-որ բանի հասնես։ Առանց դրա չես կարող, մնացածը անցած էտապ է։

– Իշխանությունը ևս պատրաստվում է աշնանը, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել է, որ կուսակցությունը «ռեսթարթ» է եղել, և պատրաստվում են ակտիվորեն ներգրավվել սպասվող քաղաքական իրադարձություններին՝ նաև ՏԻՄ ընտրություններում։

Այս պահի դրությամբ մի քիչ դժվար է  ասել, թե որն է իշխանության ռեսթարթը։ Եթե նկատի ունեն կառավարության փոփոխություն, ապա դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ռուսաստանը համաձայն լինի այդ փոփոխությանը։ Հայաստանում առանց Ռուսաստանի «դաբրոյի» վարչապետ չի կարող փոխվել։ Մենք արդեն տեսել ենք՝ երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հեռացավ, եկավ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, հետո Կարեն Կարապետյանը, բայց փոփոխված կադրերը էական փոփոխություններ չկարողացան մտցնել։ Այսինքն՝ գլոբալ իմաստով ոչինչ չփոխվեց։ Վերացական  հայտարարություններ՝ փողոց դուրս գանք, ռեսթարթ լինենք, դրանք այլևս մոբիլիզացնող չեն և ընդամենը զգացմունքային հայտարարություններ են, որոնք այլևս աշխատող չեն։

– Կարծում եք՝ արդեն աշնանը տեսանելի կլինի՞, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը, թե՞ ինտրիգը մինչև վերջին պահը կպահպանվի։

– Այս պահի դրությամբ ամենամեծ խնդիրն է, թե ինչ է լինելու մինչև 2018 թվականի ապրիլը։ Այդ հարցը բավականին բարդ է, կապված է մի քանի հանգամանքների հետ։ Հայաստանի ինքնիշխանության մակարդակն այնքան է իջել, որ Հայաստանում թիվ մեկ պաշտոնյայի հարցը լուծելու համար, ուզես թե չուզես, պետք է Ռուսաստանի կարծիքի հետ հաշվի նստես։ Քանի որ վարչապետը հաջորդ տարվա ապրիլից բավականին ծանրակշիռ գործիչ  է դառնում, իսկ Հայաստանը գտնվում է Ռուսաստանից խիստ կախման մեջ, այդ հարցը առանց ՌԴ նախագահի դաբրոյի չի լուծվի։ Երկրորդ՝ կարևոր է  նաև Արևմուտքի կարծիքը, Արևմուտքն արդեն գործող նախագահի հետ աշխատել է, ունի 2013 թվականի սեպտեմբերի երեքի փորձը։ Եթե նախագահը դառնա վարչապետ, Արևմուտքը կարող է այդ հանգամանքին խիստ վատ վերաբերվել, Հայաստանի նախագահը վստահելի գործընկեր չէ Արևմուտքի համար։ Կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս, ինչի մասին շատ քիչ է խոսվում, բայց ինչը շատ կարևոր է՝ Հայաստանի արտաքին պարտքի հարցը։ 2018, 2019, 2020 թվականներին բավականին մեծ գումարներ պետք է մուծես, իսկ Հայաստանի բյուջեն հնարավորություն չունի Արևմուտքին այդքան գումար մուծելու։ Այդ գումարը  պետք է ինչ-որ տեղից հայթայթես, իսկ Ռուսաստանն այդ գումարը չի տալու։ Ուրեմն պետք է ինչ-որ քաղաքական որոշում իրականացնել, որովհետև այդ պարտքը նաև  քաղաքական հարցեր է լուծելու։  Դա կարող է լինել Արևմուտքի պահանջը՝ կապված ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետ։ Ով էլ լինի վարչապետ՝ առնչվելու է  այս խնդրին։

Այս պահի դրությամբ իրոք ոչ ոք չգիտի՝ ով է լինելու վարչապետ, չի բացառվում, որ հենց գործող նախագահը ցանկանա դառնալ վարչապետ։ Ամեն դեպքում՝ դա Հայաստանի ներսում  լուծվող հարց չի լինելու, դրսի  կարծիքը պետք է հաշվի առնել։ Իսկ այս դեպքում Արևմուտքի և Ռուսաստանի կարծիքները կարող են իրար հակադիր լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում